Մոսկվայում կտեղադրվի Ժաննա Ֆրիսկեի բրոնզե կիսանդրին
Այս տարի Մոսկվայում կտեղադրվի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բրոնզե կիսանդրին, որը ստեղծել է քանդակագործ Սալավատ Շչերբակովը: Այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ին։
«Առաջիկայում Մոսկվայում կտեղադրվի Ժաննա Ֆրիսկեի բրոնզե կիսանդրին։ Այս նախագիծը քննարկվել է դեռ մեկ տարի առաջ, և ահա հուշարձանի հիմքը վերջապես պատրաստ է», - ասել են «Ժողովրդի հիշողություն. հանուն խաղաղության» նախագծի մամուլի ծառայությունից, որի շրջանակներում ստեղծվում է հուշարձանը։
Երգչուհու դեմքն ու արտաքինը մանրամասնորեն վերարտադրելու համար քանդակագործը տպել է նրա հարյուրավոր դիմանկարներ։ «Նա շատ արտահայտիչ աչքեր ունի, նրանց մեջ կայծ կա: Ինչ-որ տեղ նրանք կարեկցում են, բայց ինչ-որ տեղ երջանկությամբ և կյանքով լի: Չես կարող խաղալ, պետք է դա զգաս», - Շչերբակովի խոսքերը մեջբերել են մամուլի ծառայությունում:
Կավե էսքիզն արդեն ցուցադրվել է Ֆրիսկեի ընտանիքին։
Նշվում է նաև, որ աշնանը Մոսկվայում նախատեսվում է համերգ՝ նվիրված Ֆրիսկեի հիշատակին։
Ռուս հայտնի երգչուհի, հաղորդավար Ժաննա Ֆրիսկեն մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին 40 տարեկան հասակում ։ 2013 թվականից նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ 2013 թվականին նա իր քաղաքացիական ամուսնուց ունեցել էր իր առաջին զավակին` Պլատոնին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի