«Ժողովուրդ». Ինչու է ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացումը մղվել երկրորդ պլան
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, և օրենքների մոտարկումը դանդաղել է:
Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից:
Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ և ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը:
Փորձագիտական խմբում ներգրավված են լինելու նաև ներկայացուցիչներ Եվրոպայից և սկսելու են անցկացնել թրեյնինգներ համապատասխան կառույցների ներկայացուցիչների շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ կազմակերպել այդ գործընթացը: Թե որքանով այդ ամենն այժմ կհաջողվի, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ «նախկինների» օրոք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որի մասին հաճախ բարձրաձայնում և որը կարևոր են համարում իշխանությունները, մղել են երկրորդ պլան և չեն զբաղվում դրանով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան