Իռլանդիայի Սենատը Եվրամիությանը կոչ է անում Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տալ
Իռլանդիայի Սենատը Վրաստանին սատարող բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիությանը Վրաստանին տրամադրել ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Այս մասին գրում է Jnews-ը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ փաստաթղթի հեղինակները նշում են, որ թեկնածուի կարգավիճակի տրամադրումը կօգնի Վրաստանին մոտենալ ԵՄ-ին և շարունակել բարեհաջող իրականացնել բարեփոխումները։
Բանաձևում նշվում է այն առաջընթացը, որ Վրաստանը գրանցել է ԵՄ-ին ինտեգրվելու իր ճանապարհին և ընդգծված է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական համատեքստը, կարևոր է, որ լինի միասնական մոտեցում անդամ եռյակի նկատմամբ։ Որովհետև այդ երկրներից որևէ մեկին գործընթացից դուրս թողնելը կործանարար ազդեցություն կունենա եվրոպամետ հասարակական տրամադրությունների վրա և Ռուսաստանին «կանաչ լույս» կտա այլ անկանխատեսելի ապակառուցողական գործողությունների համար:
Փաստաթուղթը կենտրոնանում է այն փաստի վրա, որ տասնամյակներ շարունակ վրաց ժողովուրդը մեծապես հավատարիմ է եղել եվրաինտեգրմանը, ինչն արտահայտվում է նաև կառավարությունների կողմից վարվող եվրոպամետ քաղաքականության մեջ։
Բանաձևում թվարկված է այն կոնկրետ ոլորտները, որոնցում բարեփոխումները հաջողությամբ իրականացվել են, այդ թվում՝ ժողովրդավարության ամրապնդումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, լրատվամիջոցների ազատությունը, կառավարության թափանցիկության ամրապնդումը և դատական համակարգի անկախությունը: Սենատը ողջունում է Վրաստանի ձեռքբերումներն այս ճանապարհին և կոչ է անում հետամուտ լինել Եվրամիության հետ հետագա քաղաքական և տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ բարեփոխումներին։
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ թեկնածուի կարգավիճակի շնորհումը Վրաստանին կօգնի ավելի մոտենալ ԵՄ-ին և հաջողությամբ շարունակել բարեփոխումները:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
- Վրաստանը կհրաժարվի ԵՄ թեկնածուի կարգավիճակից, եթե առաջարկությունն անարդար լինի
- Վրաստանն ունի կենսունակ, եվրոպական հասարակություն․ Եվրախորհրդարանի պատգամավոր
- Վրաստանի կառավարությունը դիմել է ՍԴ՝ երկրի նախագահի լիազորությունների հստակեցման պահանջով
- ԵԽ-ն կքննարկի Վրաստանում լրագրողների անվտանգության հարցը
- Վրաստանն ԱՄՆ-ից նոր հակատանկային համակարգ է ստացել
- Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը խորհրդարանական վեհաժողով կձևավորեն
- Վրաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են անվտանգության ոլորտում համագործակցությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին