«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է Սյունիքի մարզպետի գործերին չխառնվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի և մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների հակամարտությունում ժամանակավոր հրադադար է: Լարվածության պիկին հասած հարաբերությունները լիցքաթափվել է «վերևների» միջամտությամբ:
Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքում խժդժություններ չհրահրել, մարզպետի գործերին չխառնվել, եթե գտնում է, որ ընդդիմադիր համայնքապետերի հետ պիտի շփվի, թող շփվի, դուք զբաղվեք կուսակցաշինական աշխատանքով։
Մեզ ասացին, որ պատգամավորներն ի գիտություն են ընդունել զգուշացումը և որոշել են հեռու մնալ՝ պատասխանատվությունը թողնելով կալավանցու ուսերին։ Շաբաթվա վերջին կկայանա ՔՊ Կապանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունը։
7 հոգանոց խորհրդի նախագահ է ընտրվելու, ըստ լուրերի, պատգամավոր, նկարիչ Դավիթ Դանիելյանը՝ Արայիկ Հարությունյանի սանիկը: Սակայն այս թեկնածության շուրջ կապանցի ՔՊ-ականները համակարծիք չեն, չի բացառվում, որ գծված սցենարում փոփոխություններ լինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում