Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել Սիրիայում խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը
Մոսկվան անխոհեմ է համարում Թուրքիայի հնարավոր գործողությունը Սիրիայում և Անկարային կոչ է անում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այդ մասին ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը։
Սիրիայի հարցով «Աստանայի» բանակցությունների մեկնարկին նա նշել է, որ մասնակիցները առաջնահերթ կքննարկեն իրավիճակը «տեղում»։
«Սա հատկապես կարևոր է Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու Թուրքիայի նախագահի հայտարարած ծրագրերի լույսի ներքո: Մենք կարծում ենք, որ դա անխոհեմ քայլ կլինի, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման, սրման և լարվածության աճի, ինչը կլինի ռազմական դիմակայության նոր փուլ այս երկրում»,-պարզաբանել է Լավրենտևը։
Նրա խոսքով՝ Մոսկվան մտադիր է Անկարային հորդորել հրաժարվել այդ քայլից և փորձել խաղաղ ճանապարհով լուծել Թուրքիային անհանգստացնող հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Կուրբան բայրամի տոնից անմիջապես հետո
- Անկարան մտադիր է ՌԴ-ին համոզել Սիրիայում նոր ռազմական գործողության անհրաժեշտության հարցում
- Անկարան հայտնել է, որ Սիրիայում գործողությունը կսկսվի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»
- Թուրքական կողմի հայտարարությունից հետո Սիրիայում նկատվել է իրավիճակի սրում
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան