Տիգրան Աթանեսյանը բաց նամակ է հղել Արցախի նախագահին
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը բաց նամակ է հղել Արցախի նախագահին՝ այն հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում.
«Արցախի Հանրապետության Նախագահ
Պ-ն Ա.Հարությունյանին
Հարգելի պարոն Հարությունյան,
Սույն թվականի հունիսի 03-ին «Առավոտ» կայքի «Առերեսում» հաղորդման ընթացքում հայտնի սորոսական, օֆշորային կազմակերպությունից անհայտ ծագման ֆինանսական միջոցներից դրամաշնորհ ստացող Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Ձեր անձնական խնդրանքով այցելել և գտնվել է մարտական գործողությունների տեղանքներում:
Հաշվի առնելով կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի Հայաստանում գտնվող օֆշորային հիմնարկի մասնաճյուղը փակելու իմ հանձնառությունը, խնդրում եմ Ձեզ այդ կապակցությամբ հայտնել հետևյալը՝
1. Արդյո՞ք Դ.Իոաննիսյանը վերը նշված հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ:
2. Եթե Դուք խնդրել եք 44-օրյա պատերազմի ընթացքում Սորոսից վարձատրվող Դ.Իոաննիսյանին այցելել պատերազմի թատերաբեմ, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ինչով է պայմանավորված եղել ռազմական գիտելիքների չտիրապետող, Զինված ուժերում առողջական խնդիրների պատճառով ժամկետային զինվորական ծառայություն չանցած, հանրային ծառայության որևէ պաշտոն չզբաղեցնող նշված սուբյեկտին այդտեղ ժամանելու Ձեր խնդրանքը:
3. Ինչով է զբաղվել սորոսական Դ.Իոաննիսյանը պատերազմի թատերաբեմում, ինչ գործողություններ է կատարել և ինչպիսի տեղեկատվություն է հավաքագրել և փոխանցել, եթե փոխանցել է, և ում է այն փոխանցել:
4. Համապատասխանում է արդյո՞ք իրականությանը այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության ԱԱԾ կողմից ձերբակալված այդ սորոսականի հարազատ քույրը ազատ է արձակվել նրա խնդրանքով՝ Ձեր բարձր միջնորդության հիման վրա, թե՝ ոչ:
Հարգանքով՝
Տիգրան Աթանեսյան»։
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակազգային գործունեությունն է
- Աթանեսյան. Հայցադիմում ենք ներկայացրել դատարանին՝ Հայաստանում Ջորջ Սորոսի օֆշորային գրասենյակը լուծարելու պահանջով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա