Հավանական է, որ տարեվերջին կունենանք ՀՆԱ-ի 59 %-ը չգերազանցող պարտք. Տիգրան Խաչատրյան
«Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ ՀՆԱ-պետական պարտք մոտ 60.2 %, բայց, եթե փոխաչժեքի շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 %-ը չգերազանցող պետական պարտքի ընդհանուր մեծություն»,-ԱԺ-ոիմ հայտնեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2021թ պետական բյուջեից կատարողականը:
Նրա խոսքով՝ եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, և քանի որ ընդհանուր պարտքի կառուցվածքում մոտ 70 % արտարժույթով գնանշված կամ արտաքին պարտքն է, ապա այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, որը կնպաստի, որ տարեվերջին ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունն կանխատեսվածից ավելի ցածր լինի:
«2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 %-ի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն կունենաք»,-հայտարարեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան