Globbing-ում համոզված են՝ իրենց բարի համբավի վրա ազդող հանցավոր գործողություն է իրականացվում
Globbing-ն ավարտել է տվյալների արտահոսքի փաստով նշանակած քննությունը։
Հիշեցնենք, խոսքը մոտ 256 հազար անձանց տվյալների մասին է, որոնց մեծ մասը, ինչպես ընդունել էին Globbing-ում, համընկնում է իրենց հաճախորդների տվյալների հետ։
«Քննության արդյունքները մենք շուտով կհանձնենք արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, ինչից հետո պաշտոնական հայտարարություն կլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Globbing-ի մարկետինգի գծով տնօրեն Վահե Ղազարյանը։
Ընկերության ներկայացուցչի խոսքով, քննության արդյունքում պարզել են, որ իրենց կայքի պահոցներում տվյալների բազան եղել է միշտ ապահով։
«Այս պահին ևս ապահով է, և որևիցե մեկը չի կարող այն կոտրել։ Մենք գործակալությանը նաև ապացույցներ կտրամադրենք։ Ուղղակի մեր ընկերության բարի համբավի վրա ազդող հանցավոր գործողություն է իրականացվում»,-ասաց Վահե Ղազարյանը։
Հարցին, թե ով կամ ովքեր են կանգնած «հանցավոր գործողության» հետևում, ընկերության ներկայացուցիչը չպատասխանեց։
«Դա կխանգարի ընթացող հետաքննությանը։ Մենք այս մասին հայտնել ենք իրավապահներին»,-նշեց Globbing-ի մարկետինգի գծով տնօրենը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան