IKEA-ն պատրաստվում է հեռանալ Ռուսաստանից
Միջազգային IKEA ընկերությունը, հավանաբար, պատրաստվում է Ռուսաստանից «հանգիստ» hեռանալուն, կարծում են aif.ru-ի զրուցակիցները։
Ըստ աղբյուրի՝ IKEA Industry Tikhvin-ի և IKEA Industry Vyatka-ի աշխատակիցները հրավերներ են ստացել հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին կայանալիք հանդիպումների մասին։
«Ընդհանուր ժողովի թեման չի նշվում»,- ասել է արտադրական հատվածի արհմիությունների կազմակերպիչ Ալեքսանդր Իլարիոնովը։ «Այս ձեռնարկությունների աշխատակիցների մեծ մասն այսօր կոլեկտիվ արձակուրդում է, ավելի վաղ IKEA-ն հայտարարել էր Ռուսաստանում արտադրական գործունեությունը դադարեցնելու մասին»,-հավելել է նա։
Ներկայումս Ռուսաստանում IKEA-ի խանութները փակ են (ներառյալ առցանց խանութը): Դրանք, ինչպես պահեստներն ու գործարանները, չեն աշխատի մինչև օգոստոսի վերջ (սկզբում խոսվում էր, որ աշխատանքները կդադարեցվեն մինչև մայիսի վերջ, բայց հետո ժամկետը երկարաձգվեց)։ Դադարեցվել է նաև արտահանումն ու ներմուծումը։ Աշխատում են միայն այն աշխատակիցները, որոնք զբաղված են նախկինում կատարված առցանց պատվերներով և վարչատնտեսական գործունեությամբ։
IKEA-Industry արտադրական խումբը Ռուսաստանում ներկայացված է կահույքի երեք գործարաններով՝ Տիխվինում (Լենինգրադի մարզ), Վելիկի Նովգորոդում և Կրասնայա Պոլյանայում (Կիրովի մարզ):
Զուգահեռաբար, ըստ սոցցանցերի հաղորդագրությունների, IKEA-ի արտադրանքի վաճառքի մեծ աճ է նկատվում շուկաների և այլ մանրածախ կետերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
- IKEA-ն, Zara-ն և Bershka-ն կարող են վերադառնալ Ռուսաստան
- Universal Music-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում
- KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
- Բայդենը ողջունել է Visa-ի և Mastercard-ի որոշումը՝ Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին