Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան
«Մետաղների միջազգային գների աճը զգալի դրական նշանակություն է ունեցել 2021 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվությունը խթանելու հարցում»,-ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2021թ. պետական բյուջեի կատարողականը:
Նրա խոսքով՝ 2021թ.-ին պղնձի միջազգային գները 2020թ.-ի համեմատությամբ բարձր են եղել մոտ 51%-ով, իսկ մոլիբեդնինը՝ 83%-ով:
Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տնտեսական ակտիվության վրա զսպող ազդեցություն է ունեցել նավթի գնի աճը: 2021 թ.-ին նավթի գները 67%-ով բարձր են եղել քան 2020թ.-ին:
«2021 թվականի գնաճը կազմել է 7.7 %, որի 4.8 տոկոսային կետը պայմանավորված է եղել պարենի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճով»,-տեղեկացրեց նախարարը:
Ըստ ֆինանսների նախարարի՝ 2021թ.-ին դրամական փոխանցումներն աճել են 24 %-ով՝ հիմնականում ԱՄՆ-ից և ՌԴ-ից:
Հարակից հրապարակումներ`
- 2021թ. հաշվետու տարվա 6 հաշվեքննության նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. Ատոմ Ջանջուղազյան
- Քարտուղարությանը խնդրում եմ փնտրել և գտնել պարոն Գեղամ Գևորգյանին.Ռուբեն Ռուբինյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան