Եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում հունիսի 15-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 16-20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 15-ին կեսօրից հետո սպասվում է, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: Հունիսի 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան