Վրաստանում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Վրաստանում լաբորատորիայում հաստատվել է կապիկի ծաղիկի մեկ դեպք։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Առաջին ալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնին։
«Պացիենտն ունեցել է վիրուսի թեթև ձև, և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից»,- ասվում է Կենտրոնի հաղորդագրությունում։
Հիվանդությունը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ տղամարդը վերադարձել է Եվրոպայից։ Մասնագետները հետազոտել են բոլորին, ում հետ հիվանդը շփվել է, բայց որևէ մեկի դեպքում կլինիկական նշաններ չեն հայտնաբերվել։
ԱՀԿ-ի տվյալներով, մինչ այժմ 39 երկրներում գրանցվել է կապիկների ծաղիկի ավելի քան 1600 հաստատված դեպք և մոտավորապես 1500 կասկածելի դեպք։
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների կոմիտեն կհանդիպի հաջորդ շաբաթ՝ գնահատելու կապիկի ծաղիկի բռնկման վտանգն աշխարհում։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի կապիկի ծաղիկի վիրուսը
- Կանադայում կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 112-ի
- Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար
- Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը
- Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
- Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում
- Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան