Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Դիմադրության» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Հարգելի ընկերներ,
Գնահատենք մեր կատարած աշխատանքը, արժևորենք անցած ճանապարհը, արձանագրենք ձեռքբերումներն ու նոր ուժով շարունակենք պայքարը:
Հիմար մեկնաբանություններին արձագանքելու նպատակ և ժամանակ չունեմ։ Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա։
Հ.Գ. Այժմ գնում եմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ ընկերներիս տեսակցության, օրվա երկրոդ կեսին գործընկերներիս հետ զբաղվելու ենք շարժման կազմակերպական աշխատանքներով:
Հ.Գ. 2 Ամեն դեպքում երեկվա ծավալուն ելույթս տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում, ովքեր ցանկանում են կարող են ծանոթանալ։
Նահանջ չկա,հետքայլ չկա։
Ոգով, Աստծով, մինչև վերջ»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 16-ին՝ իրազեկման երթ, 18-ին՝ համապետական հանրահավաք. Դիմադրության շարժման առաջիկա անելիքները
- Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան
- Շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլացիան ստորագրելու ժամանակցույցը․ Իշխան Սաղաթելյան
- Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Սաղաթելյան
- «Դիմադրության» շարժման ծրագիրը
- Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այս մասին. Սերժ Սարգսյան
- Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները, առաջնային թիրախում են ազգային ուժերը. Սաղաթելյան
- Որևէ պարագայում նահանջ, հետքայլ չի լինելու. Իշխան Սաղաթելյան