
ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային կտրամադրի ևս ութ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
ԱՄՆ իշխանությունները շուտով Ուկրաինային կփոխանցեն համազարկային կրակի ևս 8 ռեակտիվ համակարգեր: Այս մասին գրել է The Washington Post թերթի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հունիսի սկզբին ԱՄՆ իշխանությունները հայտարարել են Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, որը ներառում է HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Առաջին խմբաքանակը ներառում էր չորս համակարգ։
Ինչպես նշում է Իգնատիուսը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյաներին, նշված զենքերն արդեն տեղափոխվել են Կիև, «շուտով կժամանեն ևս ութ համակարգեր»։
Իգնատիուսի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների առաջին խումբը չորեքշաբթի կավարտի HIMARS-ի կիրառման վերաբերյալ ուսուցումը, իսկ համակարգը կտեղակայվի հաջորդ շաբաթ։