Արծրուն Պեպանյան. Տրտնջացողների կողմից 2021-ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի
Հրապարակախոս, մտավորական Արծրուն Պեպանյանը գրում է.
«Ֆրանսիայի հրապարակն ազատ է: Բոլոր նրանք, ովքեր այս երկու ամիս բացահայտ տրտնջում էին, թե Դիմադրության շարժումն իրենց խանգարում է, որ իրենք երկրում բողոքի հզոր ցույցեր անելով՝ հեռացնեն իշխանություններին, արդեն ունեն գործելու ազատություն: Իրենց այլևս կաշկանդող չկա, թող դուրս գան և ի ցույց դնեն իրենց հզորությունը:
Դիտարկելով մեր քաղաքականապես ակտիվ հատվածին, առանց սխալվելու մեծ ռիսկի կարող եմ ասել, որ լինելու է այն, ինչ եղավ 2021–ին, երբ նույն կերպ տրտունջներ եղան, թե Հայրենիքի փրկության շարժումն իրենց խանգարում է ու հենց այն հրապարակներն ազատի, ապա իրենք քաղաքական ցունամի կանեն...
Տրտնջացողների կողմից 2021–ին ոչինչ չեղավ: Հիմա էլ չի լինի, քանի որ քաղաքականապես ակտիվ, մտահոգ հատվածի 90 տոկոսը, նախկին ու ներկա չնայելով, Ֆրանսիայի հրապարակում էր, իսկ ահա տրտնջացողներն այդ 90 տոկոսին այս օրերին պարսավանքի ենթարկեցին:
Այ նրանք, ովքեր անհանգիստ էին , բայց հրապարակային չէին տրտնջում ու չէին վատաբանում փողոց ելած մարդկանց, չեմ բացառում, որ առաջարկներ կունենան»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Իշխան ջան, և ուժեղ եմ, և քո կողքին եմ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ես ավելի քան վստահ եմ, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում ապագա չունի
- Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի