Հասարակություն 16:09 15/06/2022 Հայաստան

ԳԱՌունը մտադիր է դուրս գալ Հայաստանի սահմաններից

#ԳԱՌուն փառատոնի կազմակերպիչ, Margaryan Business Group-ի հիմնադիր, ռեստորատոր Կարեն Մարգարյանն ամփոփել է փառատոնի արդյունքները, պատասխանել հետագա անելիքների մասին հարցերին։


 

Հարց-Փառատոնն անցկացվում է 4-րդ տարին անընդմեջ։ Ի՞նչ միտումներ և ավանդույթներ են ձևավորվել:

Պատասխան-Հիմնական ու առանցքային հատկանիշը գառան միսն է՝ մոնոարտադրանք, որը պետք է հիմք ծառայի հեղինակային ճաշացանկի համար։ Ինչպես միշտ, ժամանակը չէր հերիքում, քանի որ խոհարարները սիրում են փոփոխություններ կատարել վերջին րոպեին: Եվ իհարկե, մթնոլորտի մասին կնշեմ. մենք միշտ կենտրոնանում ենք խմբային կերակուրների վրա. դա տրամադրություն է հաղորդում համային նոր փորձառությանը:

Հարց-Ինչպե՞ս են ընտրում մասնակիցներին, ի՞նչ չափանիշներ են նախատեսված ռեստորանների համար։

Պատասխան- Առաջին երեք տարիներին փառատոնը մեր ռեստորանային խմբի փակ սեզոնային միջոցառում էր։ Մենք փորձարկում էինք ուտեստները, ուսումնասիրում այցելուների պահանջարկը, ազգային խոհանոցի, ինչպես նաև՝ դրա նոր մեկնաբանության հանդեպ հետաքրքրությունը։ Հենց հասկացանք, որ գառան մսով ուտեստները սիրելի են դառնում, որոշեցինք ընդլայնել թե՛ մասնակիցների քանակը, թե՛ միջոցառման աշխարհագրությունը։
Մասնակցության հիմնական պայմանը ժամկետների պահպանումն է, նոր ուտեստների ներառումը և հյուրերին միջոցառման մասին  հնարավորին չափ հետաքրքիր ու վառ կերպով տեղեկացնելն է։ Չեմ կարող ասել, թե բոլոր մասնակիցները հավասարապես ակտիվ էին, բայց անկեղծորեն շնորհակալ եմ նրանց՝ ոլորտի զարգացման գործում ցուցաբերած հետաքրքրության և ներդրման համար։ Կոլեկտիվ աշխատանքը միշտ բազմաշերտ գործընթաց է, մենք որոշակի եզրակացություններ ենք արել և հաջորդ տարվա համար հաշվի ենք առնելու այդ բոլոր առանձնահատկությունները։

Հարց- Փառատոնի գործընկերն էր Meyron Wine գինու ապրանքանիշը։ Ո՞րն է գործընկերոջ հիմնական դերը:

Պատասխան- Գործընկերությունը երկկողմ հարաբերությունների է բերում։ Մենք նոր ապրանքանիշերին հնարավորություն ենք տալիս ավելի ճանաչելի դառնալ տարբեր ռեստորանային հարթակներում, իսկ գինին ճաշատեսակների մեծ տեսականու հետ յուրօրինակ թեստավորման հնարավորություն է ստանում մեծ թվով այցելուների կողմից: Եթե Ձեզ դուր է գալիս որպես հաճոյախոսություն ներկայացված գինին, ապա անպայման կպատվիրեք այն և կավելացնեք ռեստորանի գինու ցանկում։ Ելնելով 2022 թվականի արդյունքներից՝ կարող եմ նշել, որ գինու այս բրենդը հայտնվել է նոր, այդ թվում՝ մարզային հարթակներում։

Հարց-Ինչպե՞ս են ընտրվում ճաշացանկի ուտեստները։ Ինչպե՞ս դառնալ փառատոնի ֆավորիտը:

Պատասխան- Չեմ կարող պատասխանել բոլոր մասնակիցների փոխարեն, բայց մեր ռեստորաններում մենք ուշադրություն ենք դարձնում մի քանի չափանիշների։ Նախ ճաշատեսակը պետք է լինի հիշվող, որոշակի ինքնատիպություն ունենա և՛ տեղի բնակչի, և՛ զբոսաշրջիկի համար. թող լինեն մարինադներ, համեմունքներ, ոչ ստանդարտ խավարտ կամ նույնիսկ գառան մսի մի կտոր: Իհարկե, ցանկացած փառատոն շոու է, և ճաշատեսակի ներկայացումը մեծ նշանակություն ունի։ Անհետաքրքիր ուտեստներն անմիջապես դուրս են մղվում, առանց հուշման դուք նույնիսկ չեք հիշի դրանց մասին: Պետք է լինի մի պատմություն, առասպել, այն առանցքային լեգենդը, որը կնպաստի ձևավորել Հայաստանի ընկալման և համային բազմազանության ձևավորմանը: Այսպիսով, փառատոնին մշտապես ներգրավված են ոչ միայն շեֆ խոհարարները, այլ նաև մարքեթինգը։ Ճաշատեսակի «փաթեթավորումը» և հասանելիությունն օգնում են միջոցառումն ավելի  հանրաճանաչ լինել:

Հարց-Կա՞ն ճաշատեսակներ և մասնակիցներ, որոնք այս տարի ձեզ զարմացրել են։

Պատասխան- Անկեղծ ասած, ես շատ տպավորված եմ մասնակիցների բազմազանությամբ, նրանց տարբերվող փիլիսոփայությամբ ու փորձարարության հանդեպ հակումներով։ Անդրանիկ Գրիգորյանի մոտեցումը The Club-ին դեպի տեղական բաղադրիչների հանդեպ նոր վերաբերմունք է ձևավորել, դրա շնորհիվ  բույսերի, համեմունքների օրիգինալ համադրությունների, ոչ ստանդարտ մատուցման, մարզերի նկատմամբ հետաքրքրության աճ կա։ Համոզված եմ, որ շատերն են գնահատել ռեստորանի՝ արդեն 2 տասնամյակ շարունակվող ներդրումը մեր ոլորտի համար։
Ես հատուկ վերաբերմունք ունեմ Վարդայի հանդեպ։ Հյուրընկալության ոլորտում կանայք քիչ են, ինձ դուր են գալիս նրա ոգևորությունն ու անվախությունը։ Նա հիանալի կերպով իրար է խառնում հայկական խոհանոցը, արևելյան մոտիվները, եվրոպական սոուսները և չի մոռանում, որ մատուցումն ու վիզուալիզացիան կարևոր, բնավ ոչ վերջին դերն են խաղում։

Հարց-Անասնաբույծների կողմից հետաքրքրության աճ նկատու՞մ եք։

Պատասխան- Հայկական և կովկասյան խոհանոցների ազգային ռեստորանները ճաշացանկում ունեն գառան մսով ուտեստների մեծ տեսականի, սակայն դրանք միշտ չէ, որ պահանջարկ են վայելում այցելուների շրջանում: Պատճառը հումքի որակն է։ Գառան միսը հատուկ ուշադրություն է պահանջում՝ կենդանիների սննդակարգից մինչև պրոֆեսիոնալ մորթը:
Ես կցանկանայի նշել երկու միտում։ Ռեստորաններն սկսեցին ավելի շատ փորձեր կատարել, իսկ արտադրողները սկսեցին մտածել նոր տեխնոլոգիական արտադրության մասին: Արդեն կան մի քանի մատակարարներ, որոնք նախատեսում են շուկա դուրս գալ 2023 թվականին։ Կարծում եմ, որ դրանում կա նաև մեր փառատոնի ներդրումը։

Հարց-Ձեր կարծիքով, ինչո՞ւ Հայաստանի ռեստորանային ոլորտում այդքան շատ փառատոններ չկան, որոնք կանցկացվեին միջազգային մակարդակով։

Պատասխան-Հիմնական պատճառը ծուլությունն է։ Սեզոնային ճաշացանկով աշխատելը, նոր դիրքեր մշակելը, չհաջողվածը հանել և բացառելը տքնաջան աշխատանք է։ Ռեստորանների սեփականատերերի մեծամասնության համար այս ոլորտը հիմնականում բիզնես է և միայն դրանից հետո՝ ստեղծագործություն: Մենք պարտավոր ենք ներկայացնել Հայաստանը, կրթել ոչ միայն խոհարարին, այլ նաև սովորեցնել հանդիսատեսին պահանջել նոր փորձառություն, նոր ճաշացանկ և փոփոխություններ։ Փառատոնը հիանալի հնարավորություն է հայեցակարգ, գաղափար փորձարկելու, արձագանքները տեսնելու և ճաշատեսակի ճակատագիրը որոշելու համար։ Մեր ռեստորատորները պետք է սկսեն սխալվել, փորձարկել, մրցել իրենց հետ, միայն այսպես կզարգանա ոլորտը։

Հարց-Ինչպե՞ս եք ինքներդ վերաբերվում ձեր աշխատանքի մեջ փոփոխություններին ու սխալներին:

Պատասխան-Ես անում եմ: Ես չեմ վախենում մեկնարկի գիշերը չեղարկել ճաշացանկը, ռեստորանի աշխատանքը կանգնեցնել կամ նույնիսկ դադարեցնել։ Եթե ինչ-որ բան չի ստացվում 100%-ով, ապա դադար տալը և ռազմավարությունը վերանայելը լավագույն լուծումն է: Անհնար է միշտ լինել առաջինը և վազել առաջնագծում։ Համոզված եմ, որ համաճարակը շատերին ցույց է տվել, որ կայունություն գոյություն չունի։ Պետք է հարմարվել, զարգանալ, չվախենալ ռիսկի դիմելուց և շարժուն լինել։ Որոշումների կայացման արագությունն է թրենդ: Սխալը յուրահատուկ քիմիական գործընթաց է ձեր և այցելուի միջև։ Դրա ընկալման անկեղծությունը թույլ է տալիս նոր վստահություն ձեռք բերել: Մենք բոլորս փոխվում ենք, աճում, մեր ռեստորաններն ու հաճախորդները աճում են մեզ հետ, այնպես որ չկա ոչ մի կախարդական ուտեստ, որը կարող է տպավորել 10 տարի շարունակ: Դուք պետք է կլանեք փոփոխությունները, մարսեք դրանք և ստեղծեք ձեր տեսլականը։ Այսօր պետք չէ վախենալ այն բանից, որ ձեզ սխալ կհասկանան։

Հարց-Ինչպե՞ս են ռեստորաններն օգնում կամ խանգարում ազգային հայկական բրենդի կայացմանը։

Պատասխան-Լավ, սկսենք նրանից, որ Հայաստանի ընկալումը տարբեր է տեղի բնակչի և զբոսաշրջիկի համար։ Այն չի կարող նույնական լինել: Մենք հազվադեպ ենք կրթում տեղի հանրությանը, հազվադեպ ենք փորձարկումներ անում կամ սահմաններն ընդլայնում։ Շատ երկար ժամանակ ես դիտարկում էի տարբեր ռեստորաններում նմանատիպ, կրկնվող ճաշացանկերը։ Ըստ էության, հենց դա ինձ տարավ դեպի այս ոլորտը 10 տարի առաջ։ Ես սիրում եմ խուլիգանություն անել: Ինձ համար ճիշտ ուտեստը կամ ճիշտ խոհանոցը ստեղծվում է միշտ պահի ուժի շնորհիվ: Ուրախ եմ, որ շուկայում որոշակի տրանսֆորմացիա կա, և մասնակիցները փորձում են մրցակցել գաղափարներով, այլ ոչ միայն ինտերիերով։
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկին, ապա մենք չենք ձևավորում երկրի համային ընկալումը։ Դեռևս դրանք մասնավոր պատմություններ են և որոշակի մարդիկ, պետական մակարդակով դեռ չի որոշվել, թե ինչպես և ինչով ենք ուզում մեզ հիշելի ներկայացնել։

Հարց-Ի՞նչ ծրագրեր ունեք 2023 թվականի համար #ԳԱՌուն-ին ընդառաջ և ինչպե՞ս եք պատրաստվում տպավորել փառատոնի հոբելյանական տարում:

Պատասխան-Փառատոնը հայկական բաղադրամասը՝ գառան միսը տարբեր ձևերով ճանաչելի դարձնելու հարթակ է դառնալու։ Անպայման կընդլայնենք փառատոնի աշխարհագրությունը և, թերևս, նույնիսկ դուրս կգանք Հայաստանի սահմաններից՝ պահպանելով հիմնական հայեցակարգը։ Հաշվի առնելով, որ մենք անընդհատ բարձրորակ բովանդակություն ենք ձեռք բերում, մեր կայքը և սոցիալական ցանցերը կդառնան անհրաժեշտություն, ճիշտ հաղորդակցման համար մենք պետք է դրանք բովանդակությամբ լցնենք:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին հրավիրում է լսելու Սրբուկին
Երևանի քաղաքապետարանը հունվարի 2-ին՝ ժամը 20:00-ին, հրավիրում է Շահումյանի պուրակում գտնվող ամանորյա տոնավաճառ՝ վայելելու Սրբուկի համերգային...
Աղբյուր` Panorama.am
20:46
ՀԴԲ-ն Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի հարձակումը հետաքննում է որպես шհшբեկչություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է Նոր Օռլեանում ամբոխի վրա ավտոմեքենայի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Կիրառական երկրաֆիզիկայի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հունվարի 10-ից օրերը կտաքանան ևս 4-6 աստիճանով.Գագիկ Սուրենյանց
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանցը գրում է. «Հունվարի 10-ից...
Աղբյուր` Panorama.am
18:35
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում. Ա. Պատրին
Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում Լուսանկարները` Vse42.ruի ֆոտոթղթակից Ա. Պատրինի։
Աղբյուր` Panorama.am
18:23
Թուրքիայի գործարաններից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քիրքլարելի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել մանկական խաղալիքների գործարանում։ Դեպքի մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Բաքուն Թեհրանին բողոք է հայտնել Իրանում Ալիևին և Էրդողանին վիրավորելու համար
Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։...
Աղբյուր` Panorama.am
17:51
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկում այս պահին հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների տեղի է ունեց...
Աղբյուր` Panorama.am
17:39
Մասկին տեսանկարել են Ամանորի գիշերը Թրամփի կողքին պարելիս
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն Ամանորի գիշերն անցկացրել է ԱՄՆ հաջորդ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրում՝ Մար-ա-Լագոյում։ Տեսանյութը հայտնվել է...
Աղբյուր` Panorama.am
17:05
Նժդեհի կյանքն ու գործունեությունը մեծ հետք է թողել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին...
Աղբյուր` Panorama.am
16:57
Գերմանիայում հինգ մարդ է զոհվել ինքնաշեն ճայթրուկների պատճառով
Գերմանիայում դեկտեմբերի 31-ի գիշերը հինգ մարդ է մահացել ինքնաշեն ճայթրուկների պայթյունի հետևանքով։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ի Նոր Օռլեանում բեռնատարը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, այնուհետև վարորդը սկսել կրակել
Նոր Օռլեանում մեքենան մխրճվել է մարդկանց մեծ ամբոխի մեջ, որը հավաքված էր Բուրբոն փողոցում՝ զբոսաշրջիկների սիրելի վայրում։ Դրանից հետո...
Աղբյուր` Panorama.am
14:17
Թուրքական ընկերությունները գրավել են ռուսական շուկան լքած ընկերությունների բոլոր տեղերը
Թուրքական ընկերությունները ռուսական շուկայում զբաղեցնում են այնյ տեղեր, որոնք ազատվել էին հակառուսական պատժամիջոցների ֆոնին արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
13:30
Վիճաբանություն, դшնшկшհարում՝ վարչական ղեկավարի մասնակցությամբ
 Հունվարի 1-ին, ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանություն և ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ինչ եղանակ կլինի Հայաստանում մինչև Սուրբ Ծնունդ
ՇՄՆ ‹‹Հիդրոօդերեվութաբանության և   մոնիթորինգի  կենտրոն››  ՊՈԱԿ-ից հատնում են առաջիկան 6 օրվա...
Աղբյուր` Panorama.am
12:33
171 նոր ավտոբուս՝ օպելների դիմաց
Տիգան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ևգրել, որ հունվարի 1-ից երթուղի են դուրս եկել 171 նոր ավտոբուս։ «Սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
12:21
Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով  դիմել է հայ ժողովդին։...
Աղբյուր` Panorama.am
11:28
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը Եվրամիություն հունվարի 1-ից դադարեցվել է. «Գազպրոմ»
Հունվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումը դադարեցվել է։ Այդ մասին «Գազպրոմ»-ը...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնաբերել է պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ պահոցը.CBS
ՀԴԲ-ն Վիրջինիայի բնակչի ձերբակալության ժամանակ հայտնաբերել է բյուրոյի պատմության մեջ «պատրաստի պայթուցիկ սարքերի» ամենամեծ պահոցը։...
Աղբյուր` Panorama.am
10:28
Քաթարում Ամանորի տոնակատարություններից հետո մետրոյի մուտքի մոտ տասնյակ մարդիկ են տուժել
Քաթարի մայրաքաղաք Լուսաիլի արվարձանում տասնյակ մարդիկ տուժել են ամանորյա հրավառության ու տոնական համերգի ավարտից հետո մետրոյի կայարանի մուտքի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի  հանդիսապետությամբ կատարվեց  Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք «Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
01:35
Եռաբլուր...
«Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու». Բագրատ Սրբազանը Եռաբլուրում է։
Աղբյուր` Panorama.am
00:14
Փաշինյան. Մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք
 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձով է հանդես եկել  Ամանորի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛...
Աղբյուր` Panorama.am
23:57
Եռաբլուր. Բագրատ Սրբազանի ամանորյա մաղթանքը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ամանորյա ուղերձով է հանդես գալիս «Եռաբլուր» զինվորական պանթեոնից. «Այսօր գտնվում ենք...
Աղբյուր` Panorama.am
23:44
«Չարչարված ենք, բայց կործանված չենք». Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով....
Աղբյուր` Panorama.am
22:17
Մեղրիում ջերմահարվել է մոտ 3 տ պահեստավորած արքայանարնջի չիր
Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
21:57
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Վահագն Խաչատուրյանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է օտարերկրյա երկրների ղեկավարներին Ամանորի կապակցությամբ։  «Բելտա»-ին այս...
Աղբյուր` Panorama.am
21:47
Թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը. Արցախի թեմի առաջնորդ
«Մեր մաղթանքն է, որ գալիք տարում մեր հայրենակիցների համար ևս բացվի արդարության արեգակը՝ գտնելու մեր կորցրածը և ամոքելու մեր տառապյալ ժողովրդի վերքերը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}