Սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը կապ չունի Ղարաբաղում իրավիճակի հետ. Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը որևէ կերպ կապված չէ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի գյուղերից մեկի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Հույս ունենք, որ գործարկումն ու համակարգված աշխատանքը կնպաստեն Երևանի և Բաքվի միջև վստահության բարձրացմանն ու միջադեպերի կանխմանը, ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում»,-հայտարարել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է նպաստել առաջիկայում հանձնաժողովի նիստի անցկացմանը։
Զախարովան նաև նշել է,որ ներկա պահին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներից ամսաթվերի հետ կապված առաջարկներ է սպասում։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան ներկայացրել է Լավրովի երևանյան այցի օրակարգը
- Զախարովան հաստատել է՝ մի քանի երկիր փակել են օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար
- Զախարովա. Իմաստ չունի նույնիսկ տեսականորեն խոսել Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին
- Անկարայում Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցը. Զախարովա
- Զախարովան Եվրոպային առաջարկել է ռուսական ձյուն գնել «ի հեճուկս» Պուտինի
- Զախարովա. Ռուսական լրատվամիջոցներն արգելափակելու ԱՄՆ պահանջները լիբերալիզմի դիկտատուրա է
- Զախարովան՝ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանները վանդալիզմի ենթարկելու մասին
- Արևմուտքն ընտրել է ֆաշիզմը վերակենդանացնելու ուղին. Զախարովան՝ Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին