Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն. Թովմասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն
Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ:
Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը:
Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը:
Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք:
Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։
Միկելե Դինելին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա նշել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ իրականացնելու օրենքների մոտարկման գործողությունները: Ծրագրի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը հանձն է առել իրականացնելու համաձայնագրով նախատեսված պահանջները:
Նշել եմ, որ իմ լիազորությունների շրջանակում պատրաստակամ եմ բոլոր հնարավոր միջոցներով աջակցել համաձայնագրի իրականացման գործընթացին»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ԵՄ դեսպանը և ԵՄ պետությունների դեսպաններն արձագանքել են Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին
- Թագուհի Թովմասյանը՝ Բագրատ Եսայանին ձերբակալելու մասին. Սա խիստ մտահոգիչ է
- Թագուհի Թովմասյան. Պիտի պատժվեն մեր հերոսների աճյուններն անարգողները ներքևից վերև՝ ամենավերև
- Թագուհի Թովմասյանը դիմել է գլխավոր դատախազին, ՀՀ-ում ԱՄՆ, ԵՄ, ՌԴ դեսպաններին
- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերի մասով հաղորդում եմ ներկայացրել դատախազին. Թագուհի Թովմասյան
- Բոլոր վայրագությունների մասին զեկույցներով կտեղեկացվեն միջազգային գործընկերները․ Թագուհի Թովմասյան
- Թագուհի Թովմասյանը ոստիկանների կողմից արգելված միջոցներ կրելու վերաբերյալ գրություն է ուղարկել գլխավոր դատախազին
- Թագուհի Թովմասյան. Արդեն 3 քրեական գործ է հարուցվել իմ գրությունների հիման վրա
- Թագուհի Թովմասյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ոստիկանների կողմից գործադրվող անհամաչափ ուժը
- Թագուհի Թովմասյան. Ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել
- Թագուհի Թովմասյան. Պատրաստում եմ նաև օպերատիվ զեկույցներ՝ միջազգային կառույցներին ուղարկելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի