Թուրքիան Հունաստանից պահանջում է ապառազմականացնել կղզիները
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, արձագանքելով Հունաստանի արտահայտած դիրքորոշմանը կղզիների հարցով, նշել է, որ կղզիների ապառազմականացումը օրենքի, Լոզանի պայամանագրի և Փարիզի հաշտության պայմանագրի պահանջն է:
Էրմենիհաբերի գրում է, որ Չելիքը մամուլի ասուլիսի ընթացքում ընդգծել է՝ իրենք ունեն պատմական փորձ հարևանների հետ խնդիրները լուծելու և միշտ բաց են երկխոսության համար:
Հունաստանին ներկայացնելով որպես օրինախախտ, ագրեսիվ տրամադրված կողմ, որն ապակառուցողական մոտեցում է որդեգրել՝ Չելքիը պահանջել է Հունաստանից կղզիների ապառազմականացում:
Թուրք գործիչը Հունաստանին մեղադրել է պայմանավորվածությունները խախտելու մեջ և ընդգծել իրենց զգայունությունը «Կապույտ հայրենիք» դոկտրինայի նկատմամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Բա քեզ հյուրասիրեմ, դու գնաս ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ խոսե՞ս». Էրդողանը՝ Միցոտակիսին
- Էրդողանը հիմա էլ սպառնացել է Հունաստանին
- Հունաստանի վարչապետը մեղադրել է Թուրքիային, այն խախտել է երկու երկրների միջև պայմանավորվածությունը
- Թուրքիան այլևս երկկողմ բանակցություններ չի վարի Հունաստանի հետ. Էրդողան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան