«Ժողովուրդ». Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա՝ դիտելու «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տմսերի գինը հասել է մինչև 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա:
«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել. 1. Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը: 2. Ո՞վ է գնել այդ տոմսը, և ո՞ւմ հետ եք գնացել: 3. Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար:
Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով, ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը:
Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության և այլ ծախսերի առանձին հաշվառում չի վարվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան