ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. Մարտին Գալստյան
«Հայաստանից Եվրոպա արտահանելու դեպքում շատ կարևոր է դիտարկել, որ եվրոպական արժույթը մոտ 20 %-ով արժեզրկվել է ոչ միայն ՀՀ դրամի, այլ նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ»,-ԱԺ-ում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ի՞նչ պետք է անել դրամի արժևորումից տուժած արտահանողների մի մասին օգնելու համար:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում և բացատրեց, որ ոչ միայն նոմինալ փոխարժեքների պատճառով են արժեզրկված, այլ նաև ՌԴ-ում գնաճն ավելի բարձր լինելու հետևանքով:
Նրա խոսքով՝ այն ՀՀ ընկերությունները, որոնք ՌԴ են արտահանում և պայմանագրերը կնքված են ռուսական ռուբլով, ստեղծված իրավիճակից բացառապես շահում են, քանի որ ՀՀ դրամն ավելի թույլ է քան ռուբլին:
«Ուստի սխալ է փոխարժեքով պայմանավորել բոլոր տնտեսական երևույթները»,-հայտարարեց ԿԲ նախագահը՝ գնահատելով դրամի արժևորման հետ արտահանման վնասները միանշանակ կապելու մասին կարծիքները:
Մարտին Գալստյանը հայտնեց, որ անթուլատրելի է ՀՀ դրամն արհեստականորեն արժեզրկելը, իսկ արտահանման այն սեկտորներին, որոնք տուժում են դոլարի արժեզրկումից, կառավարությունը պետք է օժանդակություն ցուցաբերի առանձին ծրագրերով:
Հարակից հրապարակումներ`
- Հավանական է, որ տարեվերջին կունենանք ՀՆԱ-ի 59 %-ը չգերազանցող պարտք. Տիգրան Խաչատրյան
- Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան
- ԿԲ-ն ՀՆԱ-ի իր կանխատեսած 1.6 % աճը վերանայել է՝ հասցնելով 4.9 %-ի. Մարտին Գալստյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
- Մայիսի 9 % գնաճն չափազանց բարձր թիվ է Հայաստանի պատմական զարգացումների առումով. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան