Կարծում եմ անդրադարձ կլինի գազի և էլեկտրաէներգիայի սակագներին. Մհեր Գրիգորյանը սակագներիի նվազման մասին
1.5 աշխատանքային օրում, որի կես օրը միայն 2021թ, բյուջեի կատարողականը զեկուցողների ու Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ելույթներն էին, ԱԺ-ն գրեթե առանց քննարկման ընդունեց 13 նախագիծ և սպառեց օրակարգը:
Նիստի վերջում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ էլ հարց ուներ ՔՊ ընդամենը 4 պատգամավոր՝ Լենա Նազարյանը, Բաբկեն Թունյանը, Զարուհի Բաթոյանը և Արմեն Խաչատրյանը:
Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե հնարավոր է վերանայվի գազի և էլեկտրաէներգիայի սակագները, քանի որ ՀՀ դրամը նախորդ տարվա համեմատ մոտ 20% արժևորվել է, իսկ այդ ծառայությունների սակագները հաշվարկելիս փոխարժեքի տարրը հաշվի է առնվում:
«Սակագներում փոխարժեքը հաշվարկված է և հայկական դրամի արժևորումը, բնականաբար, հաշվարկների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե ինչքանով է այս իրավիճակը ֆունդամենտալ երկարատև»,-պատասխանեց Մհեր Գրիգորյանը:
Նա չբացառեց, որ արժևորումը երկարատև միտում կունենա և հավելեց. «Եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, ես վստահ եմ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա ընթացքում այս հարցին կանդրադառնա»:
Բաբկեն Թունյանը նկատեց, որ երբ դրամն արժեզրկվում էր՝ միանգամից դիմում էին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագները բարձրացննելու համար:
Մհեր Գրիգորյանն ասաց, որ տարվա կտրվածքով է դիտարկվում դրամի փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա:
«Բայց այստեղ մի հանգամանք էլ կա, որ ի վերջո նաև պետք է դիտարկել այն իրավիճակը, թե ինչքանով է պերմանենտ, որ այսօրվա իրավիճակում հնարավոր է գազի դիմաց վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»,-պատասխանեց փոխվարչապետը:
Նիստի ավարտին Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներին ստիպեց ՀՀ հիմնի ներքո, ոտնկայս ավարտել ԱԺ հերթական նիստը:
Հարակից հրապարակումներ`
- Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
- Հավանական է, որ տարեվերջին կունենանք ՀՆԱ-ի 59 %-ը չգերազանցող պարտք. Տիգրան Խաչատրյան
- Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան
- 2021թ. հաշվետու տարվա 6 հաշվեքննության նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. Ատոմ Ջանջուղազյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան