Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը կրկին մատուցեց ԼՂ հիմնահարցի կարգավորման նախկին ողջ գործընթացն՝ իր պատկերացմամբ և որոշակի եզրահանգման եկավ:
Պատմության սեփական մեկնաբանությունը մատուցելուց հետո նա հայտնեց, թե իր բերած փաստերն ու փաստարկները հասարակությանը պետք է բերեն որոշակի հետևությունների:
«Եթե նախկինում ԼՂ հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության իրավունքները և երաշխիքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը:
Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակն տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը իրավունքները և ազատությունները»,-ասաց Փաշինյանը:
Նա հավաստիացրեց, որ իր այդ խոսույթը հասկանալի է միջազգային հանրությանը և հասկանալի են դարձնում նաև իշխանությունների նպատակները և ԼՂ խնդրի էությունը:
Բայց, ըստ Փաշինյանի, կա նաև մի կարևոր արձանագրում, որ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, իրավունքները և ազատությունները պետք է լուծում համարվի մեր համար:
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետեև ամբողջ աշխարն է այդ փոթորիկի հորձանուտում:
Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ, և միակ երաշխիքը պետության և հանրության համար կարող է լինել համապարփակ խաղաղությունը: Ինչը նշանակում է հարևանների հետ հարցերը լուծված, հարաբերությունները հաստատված են, սահմաններն ել սահմանազատված և սահմանագծված, դե յուրե հաստատված խաղաղություն, որ ճանապարհով էլ փորձում ենք գնալ:
Կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունն միակողմանի շարժում չէ, այլ՝ համագործակցության արդյունք:
Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնել ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»,-ասաց գործադիրի ղեկավարը և կրկնեց, որ ոչ մեկը չի կարող երաշխիք տալ որ խաղաղության օրակագը կարող է հաջողությամբ իրականացվել, քանի որ այն թե՛ ներում, թե՛ դրսում հայհոյանքներով, սպառնալիքներով, կորուստներով ճանապարհ է իշխանությունների համար և վերջիններս ունեն կամք և վճռականություն այդ ճանապարհն անցնելու, չնայած այն բանի, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ:
«Մի բան հաստատ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման, որը թույլ տալ չենք կարող»,-ասաց Փաշինյանը և հայ ժողովրդին կոչ արեց համախմբվել խաղաղության օրակարգի, ՀՀ-ի ու նրա պետական շահերի շուրջ, որովհետև դրանից բարձր բան չկա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում. Մարտին Գալստյան
- Հավանական է, որ տարեվերջին կունենանք ՀՆԱ-ի 59 %-ը չգերազանցող պարտք. Տիգրան Խաչատրյան
- Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան