Տնտեսություն 13:15 15/06/2022 Հայաստան

ՌԴ-ում պահանջում են ավելացնել հացի սուբսիդավորման չափը, իսկ ՀՀ-ում այն չի էլ սուբսիդավորվում

ՌԴ-ի հացի արտադրության սուբսիդավորման ծրագիրը, որն ընդունվել է 2022 թվականի մարտին, չի համապատասխանում ճգնաժամի նոր դրսևորումներին, ինչը հանգեցրել է ձեռնարկությունների բոլոր ծախսերի կտրուկ աճին: Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ այդ մասին հայտնել է Հացթուխների Ռուսաստանի միությունը (ՀՌՄ): Կազմակերպությունը դիմել է Պետդումա՝ 1 կգ-ի դիմաց տրամադրվող սուբսիդիայի չափը 2,5 ռուբլուց(20 դր) մինչև 7,5 ռուբլի(55 դր) ավելացնելու խնդրանքով, ինչպես նաև առաջարկում են այն ընդլայնել այլ տեսականիների վրա, ինչպես նաև տնտեսվարողներին գները բարձրացնելու հնարավորություն տալ: Սակայն փորձագետները կասկածում են, որ նույնիսկ այդ դեպքում միջոցառման արդյունավետությունը զգալիորեն կբարձրանա։

«Կոմերսանտ»-ը ծանոթացել է սուբսիդավորման կանոնները փոխելու հացաբուլկեղեն արտադրող ձեռնարկությունների՝ ՌԴ Պետդումայի ագրարային հարցերով կոմիտեի փոխնախագահ Նադեժդա Շկոլկինային ուղղված դիմումին։ Ինչպես նշվում է մայիսի 30-ի նամակում, կառավարության կողմից այս տարվա մարտին հաստատած 1 կգ արտադրանքի դիմաց 2,5 ռուբլի սուբսիդավորումն իր նաշանակությունը կորցրեց Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան նոր պատժամիջոցների ներդրումից հետո, ինչը հանգեցրել է հումքի, սարքավորումների, փաթեթավորման և լոգիստիկայի արժեքի բարձրացմանը: ՀՌՄ նախագահ Անդրեյ Լյալինը գրել է, որ նոր պայմաններում մի շարք ձեռնարկություններ հրաժարվել են սուբսիդիաներից, որոնք չեն կանխում շահութաբերության անկումը։ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ հատկացված 2,5 մլրդ ռուբլուց արտադրողները ստացել են միայն 17,92%-ը։

ՀՌՄ-ի համաձայն՝ նոր պայմաններում 1 կգ-ի համար սուբսիդիայի չափը պետք է հասցվի առնվազն 7,5 ռուբլու(55 դր)։

Միությունը նաև առաջարկում է աջակցությունն ընդլայնել հագեցված, շերտավոր և դիետիկ արտադրանքների վրա, երկարացնել սուբսիդիա ստանալու ժամկետը և թույլատրել ստացողներին բարձրացնել գները՝ բացառությամբ աջակցության օգտագործման առաջին երկու ամիսների: Բացի այդ, ՀՌՄ-ն ավելորդ է համարում սուբսիդավորման համար դիմելու փաստաթղթերի փաթեթը, իսկ բուն գործընթացը համարում է չափից դուրս բյուրոկրատական։

Վրաստանում 2021 թվականի ամռանը դադարեցվեց մինչ այդ ներդրված ալյուրի սուբսիդավորումը: Վրաստանի Հացթուխների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեի խոսքով, ալյուրի սուբսիդավորման դադարեցումից հետո, տեղական շուկայում հացի գինն աճել էր 10 թեթրիով(30 դր): Ըստ «Ալիք գե»-ի այդ մասին Դոլիձեն խոսել էր «Մթավարի» մեդիա կենտրոնում:

Նրա խոսքով, չնայած հաց արտադրողները գինը բարձրացրեցին ընդամենը 10 թեթրիով, նրանք չեն կարող միջամտել վաճառքի վերջնական գնի սահմանմանը, ինչի պատճառով խանութներում հացն ավելի թնակ է վաճառվում:

Panorama.am-ը դիմեց Էկոնոմիկայի նախարարություն՝ տեղեկանալու, թե արդյո՞ք Հայաստանում ալյուրը կամ հացի արտադրությունը սուբսիդավորվում է: Նախարարության Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը հայտնեց, որ չի սուբսիդավորվում:

2022 թվականին Հայաստանում հացի գները բարձրացել են 10-30 դրամով: Ըստ մասնագետների՝ այս տարի հացահատիկի բերքի համար կան եղանակային և այլ(պարատանյութի, լոգիստիկայի գների աճ) անբարենպաստ պայմաններ և մեծ հավանականությամբ մինչև տարվա վերջ համաշխարհային շուկայում հացահատիկի գները էլ ավելի կբարձրանան:

Համատարած թանկացումների պայմաններում ՀՀ քաղաքացու սպառողական զամբյուղի թիվ մեկ սննդամթերքի թանկացումն էականորեն ազդելու է մարդկանց ապրելակերպի վրա, իսկ այն հնարավոր է մեղմել երկու ճանապարհով՝ սուբսիդավորմամբ կամ աշխատավարձերի բարձրացմամբ: ՀՀ կառավարությունը վերջինից համառորեն խուսափում, հետևաբար՝ մնում է միայն հացի կամ ալյուրի սուբսիդավորման տարբերակը:

Պատրաստեց Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՆԳ նախարար. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են գրավում
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արագածի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Արագածի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա վրաերթի է ենթարկել հետիոտների
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 13:40-ի սահմաններում բեռնատար...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ինչու է Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը «Էրեբունի»-ում վայրէջք կատարել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս պահին դեռևս որևէ պաշտոնական պարզաբանում չունի, թե ինչու է դեկտեմբերի 14-ին «Շիրակ ավիա»-ի...
Աղբյուր` Panorama.am
16:14
Խնդրի լուծման բանալին սպանդանոցների քանակը չէ. Իրավաբան
«Սննդամթերքի անվտանգությունը չափազանց առանցքային խնդիր է, սակայն դրա լուծումը սոսկ սպանդանոցներին առնչվող իրավիճակային կարգավորումները...
Աղբյուր` Panorama.am
15:56
ՀՖՖ-ն ազգային թիմի նոր գլխավոր մարզչին կներկայացնի հունվարին
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արմեն Մելիքբեկյանը 25-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
15:44
Բարձրագույն խմբի առաջնությունում թիմերից մեկը պայմանավորված խաղերով է զբաղվում. Ֆան շարժումների անդամ
«Մենք գործ ունենք մի թիմի հետ, որը 5 տարվա աշխատանքը ձախողել է, իրենց հնչեցրած նոր ռազմավարությանն անվստահելի է»,- Հայաստանի ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:40
ՌԴ ԳՇ պետն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի դերին
Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկել Անդրկովկասում, և հիմնականում այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Մարզերում սպասվում են ուժեղ քամիներ
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սերգեյ Մելքոնյան. Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հարձակման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակտիվորեն պատրաստվում է հերթական հարձակմանը։ Նման համոզմունք է հայտնել պատմաբան Սերգեյ Մելքոնյանը, որն ուշի ուշով...
Աղբյուր` Panorama.am
14:58
Նման բան ուղղակի չի լինելու. Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«Ես տեղյակ եմ՝ ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չունենք, ես չէի ուզենա բացել դրանց...
Աղբյուր` Panorama.am
14:53
Անապայի լողափերը ողողված են մազութով
Անապայի հատվածում ծովափրը ծածկված են մազուով։  4 հազար կամավորներ ներգրավվել են ափերի մաքրման, կենդանիների ու թռչունների լվացման...
Աղբյուր` Panorama.am
14:36
«Լավագույն ուսանող» մրցույթ. 37 ուսանող կստանա կրթաթոշակ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն...
Աղբյուր` Panorama.am
14:34
Նոյեմբերին 466 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Տուգանքի չափը կազմել է շուրջ 271.4 մլն դրամ
Աղբյուր` Panorama.am
14:25
Աճուրդի ամենաթանկ վաճառքը. Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 130 միլիոն ռուբլով
Հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնի լույսի տակ» կտավը մոսկովյան աճուրդի տանը վաճառվել է...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լարսում ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
14:05
Սոչիի շրջանում մեկ օրվա ընթացքում տեղումների ամսական նորմայից ավելի տեղումներ են դիտվել
Անցած 24 ժամվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում աննոմալ քանակությամբ տեղումներ են տեղացել, որը մոտ է ողջ օդերևութաբանական պատմության ռեկորդին։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ
Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինչպես է Ալիևը խաբում ռուսներին. Համբարյան
«Հենց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ է Բաքուն գրավել Արցախը, ինչպես նաև հենց ՆԱՏՕ-ական թուրք գեներալ Էրսայն է որպես խորհրդական աշխատում Ադրբեջանի ՊՆ-ում...»։
Աղբյուր` Panorama.am
13:16
Աշխարհը չի կարող անտարբեր մնալ. Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազատազրկումը դատապարտելու կոչ
2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան
Աղբյուր` Panorama.am
12:47
Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կբարելավեն հանրային անվտանգությունը, կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
12:29
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում։ Ահազանգում է Երևանի ավագանու անդամ  Մեսրոպ Մանուկյանը։ Նա մանրամասնում է, որ խոսքը...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ալիևը Փաշինյանի հետ վերջին հանդիպումից տպավորություն է ստացել, որ Ադրբեջանի առաջադրած պայմանները կընդունվեն
«Մենք իրականում մեծ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել են, մնացել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
0.5% տոկոսադրույք՝ շինարարական, արտադրական և պահեստային ոլորտների տեխնիկայի ձեռքբերման համար
Toyota Material Handling ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մետատեկ» ընկերությունը պահեստային տեխնիկայի, փաթեթավորող...
Աղբյուր` Panorama.am
11:57
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Կոնվերս բանկի 5 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և ներառվել հիմնական...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին». Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է. «1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:41 18/12/2024

Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}