Քաղաքական 14:45 15/06/2022 Հայաստան

Վարդան Բալյան. Արցախում տեղակայված բոլոր տեսակի հայկական զինված ուժերի զինապահեստի արդիականացում չի իրականացվում

Քաղաքական վերլուծաբան Վարան Բալյանը գրում է.

«Ընթացիկ, արդեն մեկնարկած զորակոչի ընթացքում զորացրվում են Արցախում ծառայության իրականացնող վերջին հայաստանցի զինվորները: Հիշեցնեմ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ Պաշտպանության բանակը Արցախին չի ենթարկվում, այսինքն՝ Պաշտպանության բանակը փաստացի ՀՀ զինված ուժերի բանակային կորպուսի կարգավիճակ ունի, որն այլևս համալրվում է բացառապես Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող զորակոչի միջոցով:

Ինչո՞ւ եմ վկայակոչում ու շեշտադրում գեներալ-լեյտենանտ Բաբայանի վերոնշյալ դիտարկումը:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետ.

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

3-րդ կետի հիմքով ենթադրվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի  երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով:

Եվ այսպես, հայտարարության մեջ նշված են հայկական զինված ուժեր, հայկական՝ ոչ թե ՀՀ զինված ուժեր: Հայտարարությունը եռակողմ է, հայկական կողմը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի հանրապետությունը կողմ չէ, հետևաբար, հայկական զինված ուժերի դուրսբերման պարտավորությունը վերաբերում է ՀՀ-ին: Այս տեսանկյունից հետպատերազմական երկու տարիներին դիտարկվող գործընթացը՝ Պաշտպանության բանակում հայաստանցի զինծառայողների զորացրումը, նոր զորակոչներով չհամալրելը փաստացի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՀՀ ստանձնած վերոնշյալ պարտավորության կատարումն է:

Մնացյալ հայկական զորակազմն, ըստ որում, ադրբեջանական կողմի մեկնաբանությամբ հանդիսանում են անօրինական հայկական զինված ստորաբաժանումներ/ուժեր, որոնք պետք է զինաթափվեն ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից: Հիշեցնեմ, որ Ադրբեջանը մինչև հիմա չի հաստատել ռուսական խաղաղապահների մանդատը՝ պաշտոնապես պատճառ բերելով  վերջնական տեղակայման հանգամանքը և բաց տեքստով ակնարկելով հայկական զինված ուժերի զինաթափման պահանջը:  Ոչ Հայաստանի Հանրապետությունը, ոչ Ռուսաստանի Դաշնությունը Արցախի հանրապետությունը չեն ճանաչել, հայտարարության մեջ Արցախի հանրապետություն եզրույթն առկա չէ, հետևաբար, ադրբեջանական մեկնաբանությունը հայկական անօրինական զինված ստորաբաժանումների մասով առնվազն դե-յուրե ընդունել են դեռ նոյեմբերի 9-ին, և թերևս շատ շուտով կմտնենք դե-ֆակտո փուլ: Իրականում դե-ֆակտո Արցախի Պաշտպանության բանակի զինաթափման գործընթացն էլ իրականացվում է հայտարարության ստորագրումից անմիջապես հետո, քանի որ արցախյան բանակի և Արցախում տեղակայված բոլոր տեսակի հայկական զինված ուժերի զինապահեստի արդիականացում, համալրում չի իրականացվում:  Հիմա պատկերացնենք, որ 2025 թվականին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետի ավարտին Արցախում այլևս չկան հայկական զինված ուժեր, իսկ միակ ռազմական միավորը ռուսական խաղաղապահ զորակազմն է:

Չարժե կասկածել, որ 5-ամյա ժամկետի ավարտից 6 ամիս առաջ ադրբեջանցիները առարկելու են նոր ժամկետի ավելացման դեմ. եթե Արցախում հայկական զինված ուժեր չլինեն, ռուսների ռազմական խաղաղապահ առաքելությունն այլևս անտրամաբանական է դառնում, եթե ռուսները չկատարեն հայերիս զինաթափելու ադրբեջանական պահանջը, Ադրբեջանը միանշանակ չի երկարացնելու ժամկետը:  Ի նկատի ունենանք, որ հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի համատեքստում փաստացի դիտարկվում է Արցախի՝ Ադրբեջանի հանրապետության կազմից դուրս ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից հրաժարում Հայաստանի Հանրապետության կողմից: Ի՞նչ է ստացվում: Եթե Հայաստանը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա ռուսական զորակազմը՝ թեկուզ խաղաղապահ անվան տակ, 2025 թվականից հետո պետք է որ մնա արդեն Ադրբեջանի տարածքում, եթե ադրբեջանցիները համաձայնեն այդ գնին Արցախը ստանալու դիմաց: Իսկ այդ հնարավոր կլինի միայն հայկական զինված ուժերի վերջնական դուսբերման և զինաթափման պարագայում:

Բայց այդ դեպքում Հայաստանի ներսում կառավարող ուժերը կունենան լրջագույն պրոբլեմներ իշխանությունը պահելու, իսկ իրենք ռուսները՝ Հայաստանում իրենց ռազմական ներկայությունը պահպանելու առումով:

Առայժմ կսահմանափակվեմ այսքանով, կարծում եմ, բավական է հասկանալու համար, որ ներհայաստանյան քաղաքական իրավիճակի ներկա և առաջիկա զարգացումների՝ առաջին հայացքից աներևույթ սցենարիստների նկարահանումները ամենևին ավարտված չեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}