Քաղաքացիները դատախազության դիմաց փողոց են փակել
«Դիմադրության» շարժման անդամները գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։
«Մի իշխանություն, որը ձևավորվել է անհնազանդության ակցիաներով, ժամանակին խոսել է, որ ոստիկանի ցուցմունքը չի կարող մարդուն կալանավորելու հիմք լինի, այսօր մարդկանց դրանցով կալանքի տակ են պահում։ Սա է իրականությունը, սա է հերթական սուտն ու այդ ստերը բացահայտվելու են»,- դատախազության դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Սակայն, նա խոսքով, որևէ ոստիկան, ով մարդ է ծեծել, ձերբակալված ու կալանավորված չէ։ Վարդևանյանն ընդգծեց, որ դատախազությունը չպետք է վախենա ոստիկանին մեղադրանք առաջադրելուց, հետապնդում հարուցելուց։
«Մենք այդ պահանջը դնելու ենք մինչև վերջ», - ասաց ընդդիմադիր գործիչը։
Վարդևանյանի խոսքով, խաղաղ ճանապարհով ամեն ինչ անելու են, որպեսզի «առանց Նիկոլ Հայաստանը» դառնա իրականություն։
«Ու այդ տրամաբանության մեջ առաջարկում եմ հիմա փողոցը փակենք», -նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արամ Վարդևանյանը գրառում էր արել. Ա.Վարդևանյանն ավելի վաղ գրառում էր արել. «Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք։ Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք խաղաղ ճանապարհով հասնելու ենք «առանց Նիկոլ Հայաստան»-ի. Վարդևանյան
- Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա. Սաղաթելյան
- Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան
- Շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլացիան ստորագրելու ժամանակցույցը․ Իշխան Սաղաթելյան
- Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի