Մեյլով որոշում գրող աղջկա գալով քաղաքական հետապնդումները նոր որակ են ստանալու․ Կոչուբաևը՝ Վարդապետյանի մասին
աստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դուք չեք կարող պատկերացնել՝ ինչքան ենք էրնեկ տալու Արթուր Դավթյանին: Մեյլով որոշում գրող աղջկա գալով քաղաքական հետապնդումները նոր որակ են ստանալու: Արթուր Դավթյանը օրիենտացիան փոխած պրոֆեսիոնալ է և մեկ-մեկ առաջնորդվում էր իր առաքելությամբ:
Մեյլի աղջկա ծագումնաբանությունը ամբողջովին իշխանական է և ծառայելու է բացառապես այդ իշխանության շահերին: Աենակարևորը՝ մեյլով քննիչի որոշումները ցենզուռայի ենթարկելը բավարար չէ դատախազական համակարգի ղեկավարման համար և սա այն համակարգը չէ, որ դրսից ում բերես աշխատի, կարծում եմ համակարգը վերջնականապես բարոյալքվելու է և կազմաքանդվի»:
Հարակից հրապարակումներ`
- Ես Աննա Վարդապետյանին ճանաչում եմ,ցավում եմ, որ ինքն այս վիճակում է․ Արամ Վարդևանյան
- Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը կառաջադրվի գլխավոր դատախազի պաշտոնում. ՔՊ