Քաղաքական 16:11 16/06/2022 Հայաստան

Անդրեա Վիկտորինի պայուսակի քաղաքական ուղերձները

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաք այցի հաղորդագրությանը կցված լուսանկարներից մեկը գրավել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ուշադրությունը։

Լուսանկարում Ա. Վիկտորինը ցուցադրում է պայուսակը։ 

«Հայաստանում Եվրոպական Միության դեսպանն այցելել է Մեղրի, որտեղ ցուցադրում է Հարավային Կովկասի պատկերով մի պայուսակ, որի վրա Հայաստանը պատկերված է առանց Արցախի, իսկ Ադրբեջանին փոխարեն պատկերված է Եվրոպական Միության դրոշը, որտեղ Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»,-գրել է Էդգար Ղազարյանը։

ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հունիսի 15-ին Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության գործընկերները հանդիպեցին Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսելու տեղական ՔՀԿ-ներից Սյունիքի հիմնական խնդիրների և զարգացման առաջնահերթությունների մասին, որոնք քաղհասարակության դերակատարները բացահայտել են տեղական շահառուների հետ իրենց աշխատանքի հիման վրա»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}