Ես Աննա Վարդապետյանին ճանաչում եմ,ցավում եմ, որ ինքն այս վիճակում է․ Արամ Վարդևանյան
Արաբկիր վարչական շրջանի եկեղեցու մոտից «Դիմադրություն» շարժման երթը հասավ ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ երթի մասնակիցները պահանջ ունեին ներկայացնելու։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց, որ Քննչական կոմիտեն այն շենքն է, որտեղ հաճախ պայքարի ընկերների նկատմամբ գործեր են «կարվել»։
«Ոստիկանի ցուցմունքի հիման վրա, առանց տեսանյութի, ուղղակի կալանավորելու համար գործեր են կարվում։ Այս շենքի մեր գործընկերներին տեղեկացնենք, որ մեր պատգամավոր գործընկերները հանդիպել են կալանավորված քաղբանտարկյալներին, բոլորի տրամադրությունը տեղն է, մարտական, քանի որ գիտակցում են, որ սա պայքար է։ Ապօրինի կալանավորումներով, քրեական գործեր կարելով մենակ խայտառակ են լինում։ Ես, որպես իրավաբան, վատ եմ զգում, որ իմ գործընկերները կարող են նման բան անել, ամոթ է»,- ՔԿ-ի մոտ հայտարարեց Վրդևանյանը։
Այնուհետև ելույթից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, պատգամավորն անդրադարձավ ՀՀ գլխավոր դատախազի ՔՊ-ի առաջադրած նոր թեկնածուին, նշելով․
«Խոսում են ժողովրդավարությունից, բայց անում են լրիվ հակառակը։ Գլխավոր դատախազը պետք է իրապես անկախ լինի, ոչ թե վարչապետի օգնականից դառնա գլխավոր դատախազ»։
Նա նաև նշեց, որ չեն մասնակցելու դատախազի ընտրության քննարկմանը։
«Ես Աննա Վարդապետյանին ճանաչում եմ,ցավում եմ, որ ինքն այս վիճակում է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի