Ձեր գործով զբաղվեք, ձեզանից դա է պահանջվում․ Վարդևանյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
Արաբկիր վարչական շրջանի եկեղեցու մոտից «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներն անցնելով, նախ ՀՀ քննչական կոմիտեի ,ապա Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ, որտեղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը իր խոսքում նշեց, որ սա ևս կարևոր մարմին է, ինչպես նախորդը։
«Այս մարմինը, եթե գործի օրենքի սահմաններում,այն ոստիկանները,որոնք հունիսի 3-ին մարդ էին ծեծում, հիմա լինելու էին բանտում, բայց դե չի գործում։ Խի էլի այ ժողովուրդ ջան, ամոթ ա»,- ասաց նա և շարունակեց․
«Պատկերացրեք, իշխանությունն ուր է հասել, որ այս կարևոր մարմնին ստիպում է, տեսանյութի պայմաններում՝ ինչպես է ոստիկանը կնոջը ծեծում, իրանց չձերբակալեն , մեղադրանք չառաջադրեն ու ամեն գնով պաշտպանեն։ Այս իշխանություններն ամեն օր ասում են՝ «գնացեք թալանչիների հետևից» , գնացեք, բայց ոչ թե քաղաքական հետապնդումներ արեք։ Ձեր գործով զբաղվեք, ձեզնից դա է պահանջվում։ Ձեռքի հետ էլ, 44-օրյա պատերազմի, մեր նորագույն աղետի մեղավորներին ձերբակալեք։ Նիկոլ Փաշինյանին ձերբակալե՛ք»,- ասաց պատգամավորը։
Վարդևանյանը շեշտեց՝ սա պայքար է մինչև վերջ։