«Դիմադրություն» շարժումը երթ է իրականացնում Արաբկիրի եկեղեցու մոտից
«Դիմադրություն» շարժում այսօր երթ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Ավելի վաղ, շարժման անդամները հայտնել էին՝ մարտավարությունը փոխելու մասին։ Այս համատեքստում Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնեց՝ ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները հավաքելու մասին։ Փոխարենն, ըստ նրա, փոխում են պայքարի մարտավարությունը՝ ամենշաբաթյա տարբեր միջոցառումներ իրականացնելով, այդ թվում ՝ երթեր, հանրահավաքներ։
«Այս ամենին զուգահեռ, պետք է պատրաստ լինել, որ առաջիկայում կարող են տեղի ունենալ վճռորոշ զարգացումներ և շարժումը պետք է արձագանքի , հակազդեցություն ցուցաբերի և անմիջապես վերադառնա 24 ժամյա ռեժիմին»,- ասել է նա։
Նշենք նաև, որ հունիսի 18-ին, ժամը՝ 19․30 սպասվում է համապետական հանրահավաք, որի ընթացքում ներկայացվելու է Հայաստանի ապագայի մասին շարժման անդամների պատկերացումները։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի