Փորձագետը քիչ հավանական է համարում «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկումը
Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի ավագ փորձագետ Սերգեյ Կոնդրատևը Pravda.ru-ին տված հարցազրույցում խոսել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի հետագա ճակատագրի մասին։
Կոնդրատևը հիշեցրել է, որ այս պահին տեղի է ունենում «Հյուսիսային հոսք-1»-ի հզորությունների կրճատում մինչև 100 մլն խմ:
Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» -ին, ապա դրա հետագա ճակատագիրը կախված կլինի նրանից, թե ցանկանում է արդյոք Եվրամիությունը պահպանել կամ նույնիսկ ավելացնել Ռուսաստանից գազի մատակարարումը։
«Եվ այդ ժամանակ կարող է հարց առաջանալ, թե արդյոք մեզ պե՞տք է գործարկել «Հյուսիսային հոսք 2»-ը: Եթե կրկին Գերմանիան և գլխավոր Եվրահանձնաժողովը համաձայնեն դրան, ապա այս որոշումը կարող է ընթացք ստանալ: Ես հիմա դրանում կասկածում եմ: Ինձ թվում է, որ ներկա պայմաններում դժվար թե նման որոշում կայացվի, քանի որ կան շատ լուրջ քաղաքական սահմանափակումներ։ Մեծ հավանականությամբ, հատկապես ամռանը, կարծում եմ, որ գոնե եվրոպական կողմը կշարունակի պնդել, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չգործարկվի՝ նույնիսկ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման պայմաններում»,- ասել էԿոնդրատևը։