«Հրապարակ». ՔՊ-ում առնվազն 2 ձայն կեղծել են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած տարվա բյուջեի կատարողականի քվեարկությունը երեկ խորհրդարանում ընթացավ տիգրանմուկուչյանական սկզբունքով: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ 68 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ է եղել, այն պարագայում, երբ 71 հոգանոց խմբակցությունից դահլիճում առնվազն 10 հոգի բացակայել է, և դա ֆիքսվել է հենց պաշտոնական կայքում: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Թեհրանում գործուղման էին գտնվում պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը, Գևորգ Պապոյանը։
Ընդունենք, որ այս պատգամավորները նախապես գրավոր հայտնել են քվեարկության մասին, սակայն մյուս բացակաների գործուղման վերաբերյալ խորհրդարանի պաշտոնական լրահոսը ոչինչ չի ասում։ Դիցուք՝ Մարինա Ղազարյանը, Սերգեյ Բագրատյանը, Գուրգեն Արսենյանն ու Սոնա Ղազարյանը որևէ գործուղման չէին, բայց ներկա չէին նիստին, հետևաբար, չէին կարող գրավոր քվեարկել, իսկ Էդուարդ Աղաջանյանը չի քվեարկել:
Սովորական գումարում-հանումից պարզ է դառնում, որ ՔՊ-ում առնվազն 2 ձայն կեղծել են, թերևս՝ որպեսզի տպավորություն չստեղծվի, թե անհարգալից են Փաշինյանի կաբինետի հաշվետվության նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում