Սաղաթելյան. Փաշինյանը երեկ ջարդեց նաև իր հիմնական խաղաթուղթը
«Եթե կա մարդ, որ մտածում է՝ Արցախը լինելով Ադրբեջանի կազմում հնարավոր է ապահովել արցախահայության անվտանգությունը, նա կամ պետական դավաճան է, կամ իրավիճակից ընդհանրապես գաղափար չունեցող մեկը»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին։
Նա ասաց, իրենք տևական ժամանակ հայտարարում են, որ Փաշինյանն Արցախը տանում է հայաթափման։
«Բաքվի, Սումգայիթի ջարդեր իրականացնող, Ռամիլ Սաֆարով ծնած Ադրբեջանից ակնկալել, որ կապահովվի արցախահայերի անվտանգությունը, մեղմ ասած, լուրջ չէ»,-ասաց նա։
Ընդդիմադիր գորչի համոզմամբ, Փաշինյանը երեկ ջարդեց նաև իր հիմնական խաղաթուղթը՝ հայտարարելով, որ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա:
«Եթե անվտանգության առումով երաշխքի չկա, խաղաղության առումով երաշխիք չկա, այդ մարդը մնում է այլևս, ի՞նչ անի։ Ակնհայտ է, որ Նիկոլն Ալիևի հետ ունի ժամանակացույց, պայմանավորվածություն երկիրը հանձնելու։ Ակնհայտ է, որ այս շարժման արդյունքում այդ ժամանակացույցն առնվազն խախտվել, բայց պրոցեսը վերջնականապես դադարեցված չէ։ Պրոցեսը կդադարի միայն սրանց հեռացնելուց հետո։ Քանի սրանք իշխանության են վտանգը կախված է մեր երկրի գլխին»,-ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը երեկ մասնավորապես հայտարարել է.
«Ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։
«Կկարողանանք, կստացվի՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունը միակողմանի շարժում չէ, այլ համագործակցության արդյունք: Մենք իլյուզիաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Եվ խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է:
Կրկին եմ ասում՝ ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա: Սա թե՛ ներսում, թե՛ դրսում հայհոյանքներով, մեղադրանքներով, սպառնալիքներով, վտանգներով, կորուստներով ուղեկցվող ճանապարհ է մեզ համար, և մենք ունենք կամք, վճռականություն՝ այս ճանապարհն անցնելու, չնայած այն բանին, որ, ինչպես ասացի, հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան
- Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան