Ստոլտենբերգ. Մադրիդյան գագաթնաժողովը շրջադարձային կլինի, մենք կարևոր որոշումներ ենք ընդունելու
«Երեկ կայացած պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հնչեց ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների և գործընկերների աջակցության վճռական ուղերձ, որ մենք պատրաստ ենք երկար ճանապարհին և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստ են շարունակել Ուկրաինային աննախադեպ նշանակալի աջակցություն ցուցաբերել»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Լուրը հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Դաշինքը կարևոր որոշումներ կընդունի Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում։
«ՆԱՏՕ-ի այս նախարարական նիստում մենք պատրաստվելու ենք Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին, որը նախատեսված է այս ամսվա վերջին, որը մեզ համար շրջադարձային կլինի մեր անվտանգության համար վճռորոշ պահին: Մենք կարևոր որոշումներ կկայացնենք այն մասին, թե ինչպես ավելի ուժեղացնել մեր զսպողությունն ու պաշտպանունակությունն ավելի վտանգավոր աշխարհում: Մենք կպայմանավորվենք Ուկրաինային աջակցության համապարփակ փաթեթի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարելի է ռազմավարական հայեցակարգի միջոցով արդիականացնել ՆԱՏՕ-ն, որն արտացոլում է անվտանգության նոր իրականությունը»,-ասել է Ստոլտենբերգը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
- Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
- Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
- Թուրքիան Մոնտրոյի կոնվենցիայի հիման վրա չեղարկել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները Սև ծովում
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- ԱՄՆ-ում կոչ են արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից այդ երկրի քաղաքականության պատճառով
- ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար. ԱՄՆ գործողությունները կարող են հանգեցնել Իրանի հետ «կործանարար պատերազմի»
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան