Դոլարը սկսել է թանկանալ
Վերջին օրերին հայաստանյան բանկերում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կտրուկ աճել է: Մասնավորապես, այսօր ժամը 08:20-ի դրությամբ 1 դոլարի միջին առքը հասել է 423.24 դրամի, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը 431 դրամ է:
Նշենք, որ հունիսի 14-ի համեմատ դոլարն արժևորվել է 5.61 դրամով։
Rate.am-ից տեղեկանում ենք, որ եվրոն նույնպես արժևորվել է։ Այսպես, միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 438.82 դրամ (հունիսի 14-ի համեմատ արժևորվելով 7.03 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 451 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքն էլ կազմում է 6.84 դրամ` հունիսի 14 համեմատ արժևորվելով 0.12 դրամով։ Վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 7.60 դրամ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին