Հայկական շոկոլադի և պաղպաղակի արտադրությունը զգալի նվազել է
Հայաստանում շոկոլադի և հրուշակեղենի արտադրությունը զգալի նվազել է։ Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի հունվար-ապրիլին շոկոլադի և շաքարե հրուշակեղենի արտադրությունը նվազել է 23.7%-ով՝ կազմելով 2 հազար 161.5 տոննա։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 2 834.6 տոննա շոկոլադ։
Ինչ վերաբերում է տորթերի, հրուշակների (պիրոժնիներ), ալյուրե թարմ (ոչ երկարատև պահման) այլ հրուշակեղենի, թխվածքաբլիթի, մեղրաբլիթի և համանման արտադրատեսակների արտադրությանը, ապա հունվար-ապրիլին ծավալները նվազել են 38.5%-ով։
Մասնավորապես, եթե 2021 թ-ի հունվար-ապրիլին արտադրվել է 4 084.9 տոննա հրուշակեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 հազար 513 տոննա։
Նշենք, որ նշված ժամանակահատվածում 35.9%-ով էլ նվազել է պաղպաղակի արտադրությունը։ Ըստ վիճակագրության՝ 2022 թ-ի չորս ամիսներին արտադրվել է 2 060.6 լիտր պաղպաղակ, իսկ 2021թ-ի նույն ժամանակահատվածում՝ 3 213.0 լիտր։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին