Երեկոյան Արթուր Վանեցյանը մի քանի ժամ եղել է Ազատության հրապարակում
Երեկ երեկոյան` ժամը 22:30-ի սահմաններում, Ազատության հրապարակում «Հրապարակ»-ը տեսել է, որ այնտեղ է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Աղբյուրի փոխանցմամբ, նա այցելել է զոհվածների ծնողներին, որոնք հրապարակում վրան են խփել և շարունակում են իրենց պայքարը: Մոտ 3 ժամ Վանեցյանը անց է կացրել հրապարակում, զրուցել է ծնողների հետ:
Հրապարակում էր նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
«Մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են Վանեցյանին տեսնելով` տարբեր մարդիկ մոտեցել և համոզել, որ նորից վերադառնա Ազատության հրապարակ և շարունակի ապրիլի վերջին սկսած նստացույցը: Ասել են, որ պատրաստ են գալ և նրա հետ նստել հրապարակում»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին