Երևանում կանցկացվի BarCamp Yerevan 2022 թվով 13-րդ (չ)կոնֆերանսը
Հունիսի 18-19-ը Երևանում կանցկացվի BarCamp Yerevan 2022 թվով 13-րդ (չ)կոնֆերանսը։Այս մասին հայտնում է Itel.am-ը։
(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը: Հայաստանում ԲարՔեմփն անցկացվում է 2009 թվականից:
Այս տարիների ընթացքում այն դարձել է ամենամասշտաբային ՏՏ եւ մեդիա միջոցառումը՝ տարեց տարի ավելի ընդլայնվելով։ Նախորդ տարի այն անցկացվել է նաեւ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Դիլիջան քաղաքներում։
Itel.am-ը հանդիսանում է BarCamp Yerevan 2022 ինֆորմացիոն գործընկերը։ Կազմակերպիչներ Արմեն Գրիգորյանը եւ Գոռ Էլչյանը պատմում են ԲարՔեմփի (չ)կոնֆերանս լինելու, Հայաստանում առաջին միջոցառման, դժվարությունների ու սպասվող նորամուծությունների, հետաքրքիր իրադարձությունների մասին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։