ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Կիևին 1 մլրդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն կտրամադրեն։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Բացի այդ, ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:
«Ես նախագահ Զելենսկուն տեղեկացրել եմ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է ևս մեկ միլիարդ դոլարի աջակցություն՝ ներառյալ լրացուցիչ հրետանի և առափնյա պաշտպանություն, ինչպես նաև հրետանու զինամթերք և առաջադեմ հրթիռային համակարգեր, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում իրենց պաշտպանական գործողություններին աջակցելու համար»,- Բայդենի խոսքերը մեջբերել է Սպիտակ տունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու մասին
- Փսակին ասել է, որ Վաշինգտոնին մնացել է 250 մլն դոլար Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին