Հասարակություն 11:58 16/06/2022 Հայաստան

Տեղահանված արցախցի մի քանի տասնյակ ընտանիքներ կանգնած են փողոցում հայտնվելու խնդրի առաջ

Արցախից տեղահանված մի քանի տասնյակ ընտանիքներ կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առջև։ Բանն այն է, որ պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած, ապա Հայաստանի տարբեր բնակավայրերի հյուրանոցներում, համայնքային ու այլ հաստատությունների շենքերում ժամանակավորապես ապրող արցախցիները պետք է լքեն այդ կացարանները։

Կարելի է ենթադրել՝ այս շենք-շինություններում մնացել են այն մարդիկ, որոնք բարեկամ-հարազատի տանը, վարձով ապրելու հնարավորություն չեն ունեցել, ուստի կացարանից զրկելը նրանց համար սոցիալական լուրջ խնդիր է լինելու։

Հայաստանում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ պետի տեղակալ Սասուն Սավադյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, արցախցիներին այդ շինություններից հանելու միտքը հյուրանոցի տերերի, ինչ-որ տեղ պետության մոտ ծագել է այս տարվա սկզբին, որոշվել է, որ յուրաքանչյուր հյուրանոց, հանրակացարան ծառայի իր նպատակին։

Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում ապրում է Արցախից տեղահանված 5902 ընտանիք կամ  20 016 բնակիչ։

«Նրանք հիմնականում՝ 90 տոկոս և ավելին ապրում են վարձով կամ բարեկամի տանը։ Կան հյուրանոցներում, պետական, համայնքային հաստատություններում ապրող արցախցիներ, որոնք արդեն պետք է դուրս գան, սպասում էին երեխաների դասերն ավարտվեին ու դուրս են գալու այդ շինություններից։ Թիվը կոնկրետ ասել չեմ կարող բայց քիչ են՝ 100-150 ընտանիք»,-ասաց օպերատիվ շտաբի ներկայացուցիչը։

Տուն ու տեղից, ապրուստից զրկված մարդիկ ինչպե՞ս են հոգալու կեցության ծախսերը, առանց այդ էլ օր օրի ավելացող գնաճը դժվարեցրել է ապրուստ հայթայթելը։

«Ոնց որ հինգ հազարը, այդ հարյուր քանիսն էլ նույն ձևով էլի»,-արձագանքեց Սավադյանը։
Նրա խոսքով, շուտով Արցախում որոշում կկայացնեն, որ հուլիսի 1-ից յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 40 հազար դրամի աջակցություն՝ և տան վարձի, և այլ սոցիալական խնդիրների լուծման համար։ Օպերատիվ շտաբի պետի տեղակալի խոսքով, 40 հազար դրամով կարելի է տուն վարձել, օրինակ, Մասիսի հարակից գյուղերում։

«Ես, օրինակ, տեղահանված եմ, առաջին օրվանից ապրում եմ վարձով։ Աշխատում եմ։ Կարող է՝ էդ մարդիկ ասեն՝ չեն աշխատում, բայց ներքին կարգով աշխատեն։ Եթե հինգ հազար ընտանիքն ապրում են վարձով կամ բարեկամի տանը, իրենք էլ կկարողանան, Արցախից 40 հազարականները լինելու են հենց այդ նպատակով։ Երևանից ընդամենը 5-7 կմ հեռավորության վրա գտնվող Ազատաշեն, Խաչփար գյուղերում 30 հազար դրամով էլ տներ կան, արցախցիները վարձել են ու ապրում են մի տարուց էլ շատ»,-ասց Սավադյանը։

Նրա խոսքով, հյուրանոցներում, համայնքային հաստատություններում ապրող արցախցիների կարիքների հաշվառում չի իրականացվել։

«Այդ ժամկետը տարեսկզբից հետաձգվում է։ Հիմա չեմ կարող վերջնաժամկետ նշել, թե երբ պետք է դուրս գան»,-ասաց  օպերատիվ շտաբի ներկայացուցիչը։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքների բռնազավթման հետևանքով տեղահանված ու Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած 5902 ընտանիքից 1510-ն ապրում է մայրաքաղաք Երևանում (5321 մարդ),  137 ընտանիք ապրում է Արագածոտնում,  809 ընտանիք՝ Արարատում,  280 ընտանիք՝ Արմավիրում, 196 ընտանիք՝ Գեղարքունիքում, 170 ընտանիք՝ Լոռիում, 801 ընտանիք՝ Կոտայքում, 147 ընտանիք՝ Շիրակում,  819 ընտանիք՝ Սյունիքում,  278 ընտանիք՝ Վայոց Ձորում,  66 ընտանիք՝ Տավուշում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}