ՔՊ-ում քննարկում ենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը․ Արթուր Հովհաննիսյան
«Խմբակցությունում նման քննարկում կա։ Այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից»,- ԱԺ-ում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կոնսենսուս կա՞, ցանկանո՞ւմ եք ընդդիմության որոշ պատգամավորների զրկել մանդատներից, թե՞ ոչ։
Նրա խոսքով, բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմադիր պատգամավորների վարքագիծը, ինչպես են ընդդիմադիրն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել։
«Խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն։ Քննարկումներ կան, այո, որոշում չկա։ Ասեմ, որ մեզ մոտ բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջին, քննարկվում են, այդ թվում նաև այս հարցը»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա նաև նշեց, որ քննարկվում է նաև վարչական պաշտոնների հարցը:
Հարցին՝ հնարավո՞ր է որոշում կայացվի նաև հետ կանչել հանձնաժողովների ընդդիմադիր պատգամավորներին և ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին, որը կարգավորվում է որոշման նախագծով, ճեպազրույցին ներկա ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ իրենց հանձնաժողովի արդեն որերորդ նիստն են անցկացնում առանց հանձնաժողովի նախագահ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի:
«Արդեն որերորդ նիստն ենք անցկացնում առանց հանձնաժողովի նախագահի: Այո, հանձնաժողովում քննարկվել է նման հարց»,- ասաց Ծ.Վարդանյանը՝ նշելով, որ խմբակցությունն է որոշում կայացնում, իսկ խմբակցությունում այդ հարցը չի քննարկվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները