Ալիևը հայտարարել է Փաշինյանի հետ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանավոր պայմանավորվածության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին կոչ է արել դադարեցնել «Ղարաբաղի կարգավիճակի» վերաբերյալ թեման։
«Եղել է բաավոր պայմանավորվածություն, որ «Ղարաբաղի կարգավիճակի» հարց չպետք է բարձրացվի։ Բայց մենք, ցավոք, Հայաստանի կառավարությունից լսում ենք այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի» «կարգավիճակի» մասին հայտարարություններ, ինչը բացարձակ անարդյունավետ է։ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի։ Կարգավիճակի մասին ցանկացած հիշատակում կբերի նոր խնդիրների։ Հայկական կառավարությունը պետք է դա հասկանա»,-«Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ասել է Ալիևը։
Նա նաև սպառնացել է. «Եթե Հայաստանը հարցականի տակ դնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա նմանատիպ քայլեր ստիպված է անել Բաքուն նրա տարածքի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի զգալի հատվածը նվիրել էր Արցախի կարգավիճակին ու հայտարարել է.
«Ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Փաշինյանը երեկ ջարդեց նաև իր հիմնական խաղաթուղթը
- Նիկոլ Փաշինյանն ու իր տերերը իրենց հաշվարկներում մի կարևոր բացթողում ունեն. Մետաքսե Հակոբյան
- Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, պետք է լուծում համարվի մեզ համար. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան