Ռուսաստանում արևածաղկի ձեթի արտադրությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի
Ապրիլին Ռուսաստանը արևածաղկի ձեթի արտադրությունն ավելացրել և հասցրել է ռեկորդային՝ 738 հազար տոննայի, իսկ նախկին առավելագույնը՝ 700 հազար տոննա, եղել էր 2020 թվականի դեկտեմբերին։ Լուրը հայտնում է sdelanounas.ru կայքը:
SovEcon-ի տվյալներով՝ 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն արտադրվել է 5,1 մլն տոննա բուսական յուղ։ Այս ծավալից մոտ 1,6 մլն տոննան արտահանվել է այլ երկրներ, որոնցից ամենամեծ գնորդները դարձել են Թուրքիան, Հնդկաստանը և Եգիպտոսը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հնդկաստանը մեծացնում է գնումների ծավալը՝ Ուկրաինայից ապրանքների առաքման հետ կապված դժվարությունների պատճառով։
Արևածաղկի բերքն այս տարի ակնկալվում է ավելի լավ, քան նախորդ տարի։ Ըստ կանխատեսումների՝ դա թույլ կտա ռուսական վերամշակողներին արտադրել 5,6-5,8 մլն տոննա արեւածաղկի ձեթ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան