ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են ՀԱԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությունից. «Իրատես»
«Իրատես»-ը «Ասում են» խորագրի ներքո գրել է. «ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են Լևոն Զուրաբյանի` ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, և ինչին, սակայն, չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:
Այնուհանդերձ, ՀԱԿ ստորագրահավաքը խիստ դիդակտիկ նշանակություն ունի, որպեսզի իշխանությունների հետ կոալիցիոն «բազարի» մեջ մտած այս երկու ուժերը ինքնագնահատանքի սուր վերելք ապրեն նույն իշխանությունների աչքում, թե` այ, տեսնո՞ւմ եք, մենք ոչ միայն հերոսաբար պայքարեցինք հանուն «այո»-ի, այլև, ավելի մեծ հերոսությամբ, չստորագրեցինք «Զուրաբյանի բարաթը», այնպես որ, նկատեք, գնահատեք, տվեք մեզ այն, ինչին արժանի ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան