Աշխարհում 770 միլիոն չափահաս մարդ կարդալ կամ գրել չգիտի. ՅՈՒՆԵՍԿՕ
Աշխարհում կա ավելի քան 770 միլիոն չափահաս մարդ և 126 միլիոն երիտասարդ, որոնք չեն կարողանում կարդալ կամ գրել պարզ արտահայտություններ։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյը Մարաքեշում ընթացող Մեծահասակների կրթության VII միջազգային համաժողովում, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ նրանց երկու երրորդը կանայք են։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այդ կապակցությամբ կոչ է արել «շարունակել և ակտիվացնել մեծահասակների կրթության համընդհանուր տարածումն ապահովելու ջանքերը»՝ ընդգծելով «քաղաքացիության կրթության կարևորությունը մեծահասակների ուսուցման և կրթության համատեքստում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան