Ինչպես ընտրել ճիշտ արևային ակնոցներ՝ տեսողությունը պաշտպանելու համար
Արևային ակնոցը պարզապես նորաձևության աքսեսուար չէ: Այն ամռան գլխավոր ատրիբուտներից է։ Այն ոչ միայն լրացնում են կերպարը, այլև պաշտպանում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունից։ Չէ որ արևի ճառագայթները վնասում են ոչ միայն աչքերը, նաև մաշկը։
Ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել արևային ակնոց ընտրելիս, ինչպե՞ս ընտրել լավ արևային ակնոցներ ուլտրամանուշակագույն պաշտպանությամբ: championat.com կայքը նշել է երեք կարևոր գործոն։
Ինչի համար է արևային ակնոցը
Արևային ակնոցի հիմնական նպատակը աչքերը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Դրա չափազանց ազդեցությունը կարող է հանգեցնել աչքի հիվանդությունների և արագացնել աչքերի շուրջ մաշկի ծերացումը: Տարիների ընթացքում արևի վնասը կարող է հրահրել, օրինակ, կատարակտի զարգացում (ոսպնյակի մթագնում), եղջերաթաղանթի բորբոքում, ցանցաթաղանթի վնաս:
Ակնոցն օգնում է կանխել դրանք: Բացի այդ, այն պաշտպանում է աչքերը քամուց, փոշուց և պայծառ լույսից: Ուստի աքսեսուարը պետք է կրեն բոլորն առանց բացառության, հատկապես նրանք, ովքեր շատ ժամանակ են անցկացնում դրսում, աչքի հիվանդություններ և պայծառ լույսի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող մարդիկ, ինչպես նաև երեխաները։
Ինչպես ընտրել արևային ակնոցներ
«Ես տեսնում եմ» աչքի միկրովիրաբուժության կենտրոնի ակնաբույժ Վլերիա Սմիրնովան ասել է, որ արևային ակնոցների իդեալական տարբերակը ուլտրամանուշակագույն ճառագայթումից 100 տոկոս արգելափակումն է։ Ոսպնյակի պաշտպանվածության աստիճանի մասին նշված է լինում ակնոցի վրա։
UV400 -ը երաշխավորում է լավ պաշտպանություն, բայց UV380-ը համարվում է նվազագույն թույլատրելի: Որքան ցածր է պիտակի վրա նշված թիվը, այնքան թույլ է պաշտպանությունը:
Արևային ակնոցների ոսպնյակների գույնը կարող է տարբեր լինել՝ սև, շագանակագույն, մոխրագույն։ Հայելային ծածկույթներով օպտիկական ոսպնյակներ հիանալի կերպով արտացոլում են արևի ճառագայթները: Բայց վարդագույն, կապույտ, նարնջագույն, կանաչ, դեղին ոսպնյակներով ակնոցները չեն կարողանում կատարել այս ֆունկցիան, այնպես որ կարելի է դրանք կրել որպես աքսեսուար ներսում կամ ամպամած եղանակին:
Մեկ այլ կարևոր գործոն, որին պետք է ուշադրություն դարձնել ակնոցներ ընտրելիս՝ ոսպնյակների երանգի աստիճանը։ Այն, ինչպես ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվածության աստիճանը, նշված ակնոցի վրա։
0-1 կատեգորիա. այս նշումով ակնոցները չեն պաշտպանում աչքերը, դրանց ապակիները փոխանցում են ճառագայթման մինչև 100%-ը։
2-րդ կատեգորիա. նման ակնոցները հարմար են քաղաքում ամպամած եղանակին։
3-րդ կատեգորիա. այս ակնոցները հարմար են աչքերը արևից պաշտպանելու համար։ Ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվածության ստանդարտ աստիճան, բաց է թողնում արեգակի ճառագայթների 20 տոկոսից ոչ ավելի։ Այս կատեգորիային են պատկանում նաև ֆոտոխրոմային ոսպնյակները, որոնք փոխում են գույնը՝ կախված լուսավորության աստիճանից։
4-րդ կատեգորիա. լույսի փոխանցումը ոչ ավելի, քան 10 տոկոս։ Այս կատեգորիային են պատկանում նաև բևեռացնող ֆիլտրով ակնոցները: Աչքերի օպտիմալ պաշտպանություն, ինչպես նաև բարձր լուսավորության վայրերում, օրինակ՝ լեռներում:
Որտեղ է լավագույն տեղը ակնոց գնելու համար
Մասնագետը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում նախապատվությունը տալ մասնագիտացված օպտիկներին, սրահներին և դեղատներին: Այնտեղ կեղծված տարբերակը ձեռք բերելը գործնականում զրոյական է, քանի որ դեղատներում վաճառվող բոլոր ապրանքները ենթարկվում են բազմափուլ ստուգման և ունեն բոլոր անհրաժեշտ վկայականները։ Դրանց վաճառքը վերահսկվում է պատկան մարմինների կողմից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան