ԱՀԿ-ն 2022 թվականին կանխատեսում է կորոնավիրուսային վարակների նոր աճ
Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հնարավոր է համարել 2022 թվականին կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը։ Այս մասին նա ասել է «Իզվեստիա.ռու»-ին տված հարցազրույցում։
Հաշվի առնելով, որ մեծ թվով մարդիկ վիրուսին չեն հանդիպել ոչ պատվաստման, ոչ բնական ճանապարհով, հիվանդացության որոշակի վերելք կարելի Է ակնկալել: Իսկ երբ դա տեղի կունենա, դժվար է կանխատեսել»,- նշել է Վույնովիչը։
ԱՀԿ ներկայացուցիչը նշել է նաև գրիպի համաճարակի ավելի ուժեղ դրսևորման հավանականությունը։
«Նախորդ տարիներին, երբ սահմանվեցին լոկդաուններ և շփումները սահմանափակող այլ միջոցներ, ավելի քիչ մարդիկ հանդիպեցին վարակների, ուստի շնչառական այլ վիրուսները ճնշվում էին», - ավելացրել է նա՝ ընդգծելով, որ այժմ, երբ աշխարհը բացվում է, պետք է հետևել երկու վիրուսներին և պաշտպանել բնակչության ամենախոցելի խմբերին՝ ցածր իմունիտետով, 60 տարեկանից բարձր մարդկանց, երեխաներին և հղի կանանց:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
- Աշխարհում 2020-ից հետո առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում 10 հազարից քիչ մարդ է մահացել կորոնավիրուսից
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան