Անդրեա Վիկտորինի պայուսակի քաղաքական ուղերձները
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Սյունիքի մարզի Մեղրի քաղաք այցի հաղորդագրությանը կցված լուսանկարներից մեկը գրավել է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ուշադրությունը։
Լուսանկարում Ա. Վիկտորինը ցուցադրում է պայուսակը։
«Հայաստանում Եվրոպական Միության դեսպանն այցելել է Մեղրի, որտեղ ցուցադրում է Հարավային Կովկասի պատկերով մի պայուսակ, որի վրա Հայաստանը պատկերված է առանց Արցախի, իսկ Ադրբեջանին փոխարեն պատկերված է Եվրոպական Միության դրոշը, որտեղ Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով»,-գրել է Էդգար Ղազարյանը։
ԵՄ պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հունիսի 15-ին Մեղրի կատարած այցի ընթացքում դեսպան Անդրեա Վիկտորինը և Եվրոպական հանձնաժողովի ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության գործընկերները հանդիպեցին Մեղրիում գործող քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ լսելու տեղական ՔՀԿ-ներից Սյունիքի հիմնական խնդիրների և զարգացման առաջնահերթությունների մասին, որոնք քաղհասարակության դերակատարները բացահայտել են տեղական շահառուների հետ իրենց աշխատանքի հիման վրա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան