Անսիի միջազգային կինոփառատոնում այսօր կկայանա «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի պրեմիերան
Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային հեղինակավոր կինոփառատոնում այսօր կկայանա «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի պաշտոնական պրեմիերան, որը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Եվրիմաժի կողմից:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմն ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Այն հայ - գերմանական համատեղ արտադրության կինոնախագիծ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas», պրոդյուսերներ՝ Վ. Հովհաննիսյան, Ի. Սահակյան): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:
Ֆիլմի մասին հոդված է տպագրվել Screen Daily ամսագրում՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի ուշագրավ կյանքը վերածվել է հուզիչ անիմացիայի» վերնագրով:
Ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝ Ավրորա Մարտիկանյանը) պատմությունը։ 14- ամյա դեռատի աղջիկը երկու տարի դիմակայելով Եղեռնի ոճրագործություններին, գերությանը, հարեմներին ու հալածանքներին, իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ՝ 1917 թվականին փրկություն է գտնում ԱՄՆ-ում։
«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կպատմի Արշալույս Մարտիկանյանի հերոսական պատմությունը նրա երկու եզակի վավերագրական հարցազրույցների, համր ֆիլմի պահպանված կտորների և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորայի Լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա ANNECY-ում
- Շառլ Ազնավուրին և Ավրորա Մարդիգանյանին նվիրված կոմիքս գրքեր են ստեղծվել
- Մարվեց Ավրորա Մարդիգանյանին նվիրված նամականիշը
- «ՄԻՆՉԵՎ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԸ». ԽԱՉԸ ՓՐԿԵԼ Է ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆԻՆ